Երեկ «Իրատես» թերթը գրել էր, որ կառավարման համակարգում սպասվում է կադրային իրարանցում։ Ըստ թերթի, առաջիկայում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հրաժեշտ կտա իր պաշտոնին և կզբաղեցնի Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնը, քանի որ ներկայիս նախագահ Արթուր Ջավադյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է։ Իսկ Մհեր Գրիգորյանի փոխարեն փոխվարչապետի աթոռը կզբաղեցնի կա՛մ ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը, կա՛մ էլ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախկին նախարար և նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը։
Նախագահական նստավայրում, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի մասնակցությամբ, այսօր տեղի է ունեցել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հասմիկ Ջալալյանի և Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ելենա Առաքելյանի երդման արարողությունը։
Հետագա գործողությունների ողջ պատասխանատվությունը ընկնում է ադրբեջանական կողմի վրա:
«Կոչ եմ անում Սահմանադրական դատարանի հարգարժան անդամներին այդպես էլ անառիկ պահեն այդ ամրոցը և վեր կենան, հայտարարեն, որ ինչքան ուզում եք ժամկետ ձգեք, միևնույնն է մենք չենք հանձնվելու»,- «5-րդ ալիքին» տված հարցազրույցում ասել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
Տորոնտոյի ֆոնդային բորսան հունվարի 7-ին որոշում է կայացրել 2020թ. փետրվարի 5-ից Լիդիան ընկերությանը (Lydian International Limited) բորսայի ցուցակներից հեռացնելու վերաբերյալ: Բորսայի կայքի փոխանցմամբ, այս որոշումը կայացվել է ցուցակագրման պահանջներին շարունակաբար չհամապատասխանության պատճառով։ Ընկերության արժեթղթերի վաճառքը նույնպես կասեցված է:
Նախորդ տարվա ընթացքում ակնհայտ դարձավ, որ Մանվել Գրիգորյանը ոչ թե կալանք է կրում, այլ պատիժ։ Սա է նաև պատճառը, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը շատ արագ արձագանքեց Մանվել Գրիգորյանի գործին, որոնցից մեկը վերաբերում էր առաջնահերթության կարգով գործի քննությանը։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում նշեց Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը։
Եղանակային պայմանների հետևանքով Մոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Շերեմետևո» օդանավակայաններում չեղարկվել է հինգ և հետաձգվել 36 չվերթ:
Ո՞ր խախտումների դեպքում վարորդները կզրկվեն վարելու իրավունքից։
Ուկրաինայի Հանրապետության նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պնդում է, որ Իրանը ամբողջությամբ պետք է ընդունի մեղքը Թեհրանի օդանավականի մոտակայքում կործանված ուկրաինական ուղևորատար ինքնաթիռի խոցման համար:
Օմանի նոր սուլթան է ընտրվել Հեյսամ բեն Թարիք Ալ Սաիդը, ով 2002 թվականից զբաղեցրել է ժառանգության և մշակույթի նախարարի պաշտոնը:
Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը ATP Cup-ի կիսաեզրափակիչում գերացանցեց ռուսաստանցի Դանիլ Մեդվեդևին:
Այսօր՝ հունվարի 11-ին տեղի է ունենալու Պոլսի Հայոց պատրիարք Սահակ Երկրորդի գահակալության արարողությունը:
Հունվարի 11-ին, ժամը 09:51-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ:
Կայուն շարունակվող տաք և անձյուն ձմեռը սկսել է մտահոգել գյուղատնտեսներին և բնապահպաններին:
Այս հանգստյան օրերին ֆուտբոլային մի շարք գերտերություններում կկայանան ներքին առաջնության հերթական տուրերի հանդիպումները:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հունվարի 10-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
Հունվարի 10-ին ժամը 18:05-ի սահմաններում մայրաքաղաքի Նաբերեժնայա փողոցի թիվ 29 տան դիմացի ճանապարհահատվածում Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1991թ. ծնված Գ. Ս.-ն իր վարած «Ֆորդ Ֆոկուս» մակնիշի ավտոմեքենայով երթևեկելու ժամանակ կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և բախվել մայթին, այնուհետև դուրս եկել հանդիպակաց գոտի ու բախվել պատին և ստացել մարմնական վնասվածքներ։
Մի բան է լեգիտիմություն ունենալը և մեկ այլ բան է այդ լեգիտիմության հանրային աջակցության խաբկանք ստեղծելը: Պատահական չէ, որ ներկայիս կառավարության բնութագրիչ որակումների մեջ ամենահաճախ հանդիպող երևույթը հենց «ֆեյքակրատիան» է:
Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը հանդիպման է հրավիրել Արցախի քաղաքական ուժերին և գործիչներին։
Իմքայլական տղամարդ պատգամավորը իմքայլական կին պատգամավորին վիրավորել է: Տգեղ: Շատ տգեղ:
Վրաստանի նախկին նախագահ Մ.Սահակաշվիլին, արձագանքելով Ն.Փաշինյանի 1 շնչին ընկնող ՀՆԱ հայտարարությանը նշել է. Տիգրան Մեծի ժամանակներից նման բան չէր եղել։ Նախ, ինչպես ավելի վաղ նշել էի, 1 շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշով ՀՀ-ն 2019-ին Վրաստանից չի անցել։ Ավելին, 2005-2009թթ, երբ ՄՍ-ն ղեկավարում էր Վրաստանը, ՀՀ-ն Վրաստանից առաջ էր։
Հունվարի 11-ին, ժամը 00:26-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում՝ Ոստիկանության ակադեմիայի մոտակայքում, քաղաքացին վրաերթի է ենթարկվել:
Թեհրանի օդանավականի մոտակայքում կործանված ուղևորատար ինքնաթիռը պատահականորեն խոցվել է մարդկային սխալի արդյունքում։
Հունվարի 11-ին, ժամը 02:07-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 11-ին՝ ժամը 08:20-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Հունվարի 10-ին, ժամը 23:06-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիչինայի փողոցում գտնվող «Բորա» ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, առկա է վառելիքի արտահոսք. կա տուժած:
Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի կազմում հասարակական կազմակերպությունների կամ դրանց միավորումների (այսուհետ՝ հասարակական կազմակերպություններ) համար հատկացված թափուր 3 տեղերը (2-ը գործարար ոլորտի հասարակական կազմակերպություն) համալրելու նպատակով՝ ՀՀ կառավարությունը՝ ի դեմս ՀՀ արդարադատության նախարարության, հայտարարում է մրցույթ:
Ապագայում «Մատանիների տիրակալը» սերիալում Բելդորի դերը կխաղա Ռոբերտ Արամայոն, որը հայտնի է «Գահերի խաղից»:
Բրիտանացի դերասան, «Օսկար» մրցանակի դափնեկիր Ջերեմի Այրոնսն ընտրվել է հոբելյանական՝ թվով 70-րդ, Բեռլինյան կինոփառատոնի ժյուրիի նախագահ:
Միացյալ Նահանգների Վուսթեր քաղաքում (Օհայոյի նահանգ) ամուսինները միասին ապրել են 64 տարի եւ նույն օրը վախճանվել: