ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ԿԺԴՀ-ի ղեկավար Կին Չեն Ունին ծննդյան օրվա կապակցությամբ պաշտոնական շնորհավորանք է փոխանցել Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի միջոցով:
Այսօր ինձ դիմել է քաղաքացի, ով ներկայացրեց մի միջադեպ, որի պատճառով շատ անձինք միամտության արդյունքում կարող են խարդախության զոհ դառնալ։
Հ փաստաբանների պալատում տեղի է ունեցել խորհրդակցություն հանրային պաշտպանների մասնակցությամբ:
Ամերիկյան հետախուզությունը եկել է այն եզրակացության, որ ուկրաինական մարդատար ինքնաթիռը, որը Թեհրանի մերձակայքում կործանվել է հունվարի 8-ին, խոցվել է ոչ թե մեկ, այլ իրանական հակաօդային պաշտպանության երկու հրթիռով:
168 Լրահոս։
Թուրքական ձկնորսանավը ռուսական դրոշի ներքո նավարկող լցանավի է բախվել Բոսֆորի նեղուցի շրջանում, ինչի հետեւանքով երեք մարդ անհայտ կորել է
Սիդնեյում բողոքի բազմահազարանոց ակցիա է անցկացվում երկրում մոլեգնող անտառային հրդեհների պատճառով:
«Մենք զարմացած ենք, որ ցանկությունների իրականացման մակարդակով քննված քրեական գործի հետ գործ ունենք: Կարճ ասած՝ շինծու մեղադրանք է ու իրականացված քաղաքական հետապնդում»,- ասաց Երրորդ նախագահի պաշտպանը՝ նշելով, որ որևէ բավարար ապացույց գործում առկա չէ:
Լիբանանի տնտեսությունը «Մայրի» խորհրդաժողովի մասնակից երկրների կամ բարեկամ պետությունների օգնության կարիքն ունի տնտեսական եւ ֆինանսական հատվածի կայունացման համար: Այդ մասին հայտարարել է երկրի Կենտրոնական բանկի ղեկավար Ռիյադ Սալամեն Լիբանանի MTV հեռուստաալիքին տված հարցազույցում։
Մարալիկի ծննդատան փակմամբ ի՞նչ խնդիր է լուծվում. փորձագետներ. ՈՒՂԻՂ
Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի ֆեյսբուքյան գրառումներից մեկը՝ գրելով. «Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի կինը միևնույն ժամանակ ԱԺ փոխնախագահի գրասենյակում պաշտոն է զբաղեցնում, պետական բյուջեից գումարներ է ստանում և մասնավոր ընկերություն է հիմնադրել, որը, ի դեպ, ուղիղ առնչվում է ամուսնու զբաղեցրած պաշտոնի հետ:
Հունվարի 4-ին, ժամը 22.30-ի սահմաններում, բժշկական կենտրոնից ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում ստացվեց, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով իրենց մոտ են տեղափոխվել գյումրեցի երկու եղբայրներ, որոնցից մեկն անչափահաս է:
Քաղտեխնոլոգները՝ 2020 թվականին սպասվող քաղաքական զարգացումների մասին. ՈւՂԻՂ
Քննարկում՝ «Ա1+»-ի հայցն ընդդեմ կառավարության` եթերազրկման ակտերն առ ոչինչ ճանաչելու վերաբերյալ. ՈՒՂԻՂ
ՀՀ Քաղավիացիան չի հաստատում ռուսական լրատվամիջոցներում հայտնված տեղեկատվությունը, թե Երևան-Սիմֆերոպոլ կանոնավոր չվերթեր են իրականացվելու մարտ ամսից: 168.am-ի հետ զրույցում ՀՀ Քաղավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանի օգնական Ժենյա Տեր-Վարդանյանը տեղեկացրեց, որ նման որևէ հայտ ՀՀ Քաղավիացիայի կոմիտեն չի ստացել:
Մանկատանը խնամվող երեխաները պետք է վերադառնան իրենց ընտանիքներ, իսկ Կառավարությունը և տեղական ինքնակառավարման մարմինները պետք է աջակցեն «Թռչունյան տուն» կրթահամալիր-մանկատան երեխաներին և նրանց ընտանիքներին՝ երեխաների խնամքն ու դաստիարակությունն ընտանիքում պատշաճ կազմակերպելու համար:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ ծառայողներն իրացնելով օպերատիվ տվյալները՝ հունվարի 9-ին, ժամը 16.20-ին, Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղից ոստիկանության Երևան քաղաքի վարչություն բերման են ենթարկել 45-ամյա Քրիստինե Մ.- ին։
Իրանում ուկրաինական Boeing-737-ի հրթիռային խոցման վարկածը չի բացառվում, բայց այն դեռեւս հաստատված չէ: Այդ մասին հունվարի 10-ին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Ձեր կողմից պահանջվող տեղեկությունը գաղտնի է, և այն հրապարակման ենթակա չէ: Ինչ վերաբերում է 1 տարի առաջ տարածված տեղեկություններին, դրանք իրականությանը չեն համապատասխանում:
Նման դեպքերում հայտարարությունը ներկայացնելուց հետո կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը կշարունակեն գործել շրջանառության հարկի հարկման հատուկ համակարգում, և այդ օրվանից հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից ստացվող եկամուտների նկատմամբ շրջանառության հարկը կշարունակի հաշվարկվել 6% դրույքաչափով, մինչդեռ գործունեության այլ տեսակներից կամ այլ ակտիվների օտարումից ստացվող եկամուտների նկատմամբ շրջանառության հարկը կհաշվարկվի միայն 20% դրույքաչափով։
ՀՀ ԱԱԾ կառուցվածքային բարեփոխումների արդյունքում 2018 թ. հոկտեմբերից կազմավորված տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի կազմում գործում է առանձին ստորաբաժանում, որի հիմնական գործառույթը օտարերկրյա ներդրումներին խոչընդոտող կոռուպցիոն երևույթների դեմ պայքարն է:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ «Հայաստանի Հանրապետություն» թերթում լույս է տեսել «ԵՄ-ն կոչ է արել պատժել Թուրքիային, իսկ ԵԽ-ն՝ Ադրբեջանին՝ ճանաչելով ԼՂՀ-ն» վերտառությամբ հոդված, որտեղ առկա է հետևյալ հատվածը․ «նախորդ տարեվերջին ԵԽ պատգամավորները բացարձակ մեծամասնությամբ պաշտոնական կոչ հղեցին՝ ուղղված միջազգային հանրությանը՝ ճանաչելու ԼՂՀ անկախությունը և պատժելու Ադրբեջանին՝ միջազգային ասպարեզում իր ստանձնած պարտավորությունները խախտելու համար»:
Վարույթն իրականացնող մարմինը քրեական գործով ձեռք բերված ապացույցները բավարար է համարել` քրեական գործով մեղադրական եզրակացություն կազմելու և գործը դատարան ուղարկելու համար, որի մասին հայտնվել է մեղադրյալներին և նրանց պաշտպաններին։
Ամանորյա ոչ աշխատանքային օրերին 14 հազար 662 մարդ է այցելել այդ օրերին աշխատող թանգարաններ:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Վարդան Մելքոնյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնից:
«Երկրագնդի վրա 2019թ. Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը համարել է երկրորդ ամենատաք տարին է 2016 թվականից հետո, ողջ օդերևութաբանական պատմության ընթացքում»։
Ֆրանսիայում կենսաթոշակային բարենորոգման դեմ համընդհանուր մոբիլիզացիայի մասնակիցները հունվարի 9-ին վերստին դուրս են եկել քաղաքների փողոցներ՝ ցույց տալու գործադուլը շարունակելու իրենց վճռականությունը, որն սկսվել է դեկտեմբերի 5-ին:
Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիին «մեծ սուտ» եւ «խաբեբայություն» է համարել այն մեղադրանքները, թե «Ուկրաինայի միջազգային ավիաուղներ» ընկերության Boeing-737 ինքնաթիռը խոցվել է իրանական հրթիռով, նրա խոսքը մեջբերել է Press TV իրանական հեռուստաալիքը:
Բողոքի ակցիա. Ապօրինի որդեգրման գործով երեխաներին կորցրած մայրերը պահանջում են օր առաջ կալանավորել Ռազմիկ Աբրահամյանին. ՈՒՂԻՂ
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հերքել է տարածված տեղեկությունները, թե իր կինը իրավաբանական ծառայություններ մատուցող ընկերություն ղեկավարելուն զուգահեռ աշխատում է նաև Ազգային ժողովում: