ՍԴ հարգարժան անդամներին կոչ եմ անում անառիկ պահել ամրոցը և չհանձնվել. ԲՀԿ պատգամավոր

 «Կոչ եմ անում Սահմանադրական դատարանի հարգարժան անդամներին այդպես էլ անառիկ պահեն այդ ամրոցը և վեր կենան, հայտարարեն, որ ինչքան ուզում եք ժամկետ ձգեք, միևնույնն է մենք չենք հանձնվելու»,- «5-րդ ալիքին» տված հարցազրույցում ասել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:

Նրա կանխատեսմամբ, եթե ՍԴ դատավորները մինչև օրենքով սահմանված վերջնաժամկետը, այսինքն՝ հունվարի 31-ը, հրաժարական չներկայացնեն, ապա իշխանությունը կգնա ժամկետը երկարաձգելու ճանապարհով: «Եթե սահմանադրական դատարանը հանձնվեց, ապա ուղղակի կապ եմ տեսնում, իրավագիտական լեզվով ասած՝ ուղղակի պատճառական կապ եմ տեսնում մեր երկրի շատ շուտափույթ կործանման հետ։ Գիտե՞ք՝ ինչու, որովհետև Սահմանադրական դատարանով են կարողանալու անցկացնել այն կոնվեցիաները, որոնք ազգակործան բնույթ ունեն, Ստամբուլյան այդ ողբերգական կոնվենցիա կոչվածը»,-ասաց պատգամավորը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031