«Մատանիների տիրակալը» սերիալում կհայտնվի Նեդ Սթարքը՝ «Գահերի խաղից»
Ապագայում «Մատանիների տիրակալը» սերիալում Բելդորի դերը կխաղա Ռոբերտ Արամայոն, որը հայտնի է «Գահերի խաղից»: Այդ մասին հայտնել է Radio Times-ը:
Նա կփոխարինի Ուիլ Փոուլթերին, որը նկարահանումներին չի կարողացել մասնակցել գրաֆիկի պատճառով:
Դերասանը, որը մարմնավորել է երիտասարդ Նեդ Սթարքին, կմիանա այն կազմին, որի մեջ արդեն մտնում են «Գահերի խաղի» «շրջանավարտ» Ջոզեֆ Մոուլը, Մարքելա Քավենան («Զբոսախնջույք՝
կախաժայռի մոտ») եւ Մաքսիմ Բոլդրին («Ծծկերները», «Հոլիոքս»):
Նաեւ սերիալում նկարահանվելու են Մորֆիդ Քլարքը, որը հայտնի է «Անհայտ սկիզբներ» սերիալից: Ավելի վաղ հաղորդվել էր, որ նա մարմնավորելու է Գալադրիելին:
«Մատանիների տիրակալը» սերիալում կցուցադրվեն այն իրադարձությունները, որոնք նախորդում են Թոլքինի նշանավոր եռերգության առաջին մասի պատմություններին: Նախագծի սցենարիստներն են՝ Պատրիկ Մաքքեյնը եւ Ջոն Դ.Փեյնը. նկարահանումները կատարվելու են Նոր Զելանդիայում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին