Չինական կորոնավիրուսով հիվանդացածների ընդհանուր թվի 80 տոկոսը 60 տարեկանից բարձր մարդիկ են: Այդ մասին հայտարարել է «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար Աննա Պոպովան։
18-ամյա երգչուհի Բիլլի Այլիշը հինգ «Գրեմմի» է ստացել, այդ թվում՝ այսպես կոչված «մեծ քառյակը»՝ տարվա երգի եւ տարվա ձայնագրության («Bad guy»), տարվա ալբոմի եւ տարվա լավագույն փոփ-ալբոմի («When We All Fall Asleep, Where Do We Go?») համար եւ որպես լավագույն սկսնակ արտիստ։ Նախորդ անգամ 1981 թվականին նման հաղթանակի էր կարողացել հասնել Քրիստոֆեր Քրոսը:
Սեմ Մենդեսն ստացել է ԱՄՆ-ի ռեժիսորների գիլդիայի պարգեւը գլխավոր անվանակարգում: Այդ մասին հայտարարվել է լույս հունվարի 26-ի գիշերը Լոս-Անջելեսում (Կալիֆոռնիայի նահանգ) այդ պարգեւի հանձնման արարողությանը:
Հռոմի Տրեւիի շատրվանը կունենա արգելապատնեշ, որը թույլ կտա այն պաշտպանել բարբարոսներից ու խուլիգաններից:
Ամենահեշտ տորթը, որ կարելի է պատկերացնել. խառնում ենք և թխում:
Հնդկաստանի Օդիշայի (Օրիսա) նահանգում երիտասարդ բժիշկը եւ նրա ասիստենտներն ութ ժամ պատգարակով տարել են հիվանդ կնոջը եւ փրկել նրա կյանքը:
Ամերիկացի եւ բրիտանացի գիտնականները հրապարակել են Չինաստանից 2019-nCoV նոր կորոնավիրուսի տարածման վտանգի՝ իրենց փորձագիտական գնահատումները:
Հունվարի 26-ին ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ Վարդենիսի Սոթք գյուղում կռիվ է: Նույն օրը ոստիկանությունում հաղորդումներ են է ստացվել նաև բժշկական երկու հաստատությույուններից։
Հարգելի քաղաքացիներ, Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումների կողմից տրամադրված տրանսպորտային միջոցների ժամանակավոր հաշվառման վկայագրերը կարող եք փոխարինել պլաստիկ տեսքի քարտերով՝ դիմելով ձեր ավտոմեքենան հաշվառած և ժամանակավոր վկայագիր տրամադրած հաշվառման-քննական համապատասխան ստորաբաժանում։
Նիկոլ Փաշինյանին հավանաբար թվում է, թե իր հրապարակած «փաստերը» հայտնի կամ հասանելի են միայն իրեն, ու կարող է իրեն թույլ տալ դրանք ներկայացնել և մեկնաբանել այնպես, ինչպես հարմար է գտնում։ Հաճախ հենց դա էլ պատճառ է դառնում, որպեսզի վարչապետը հայտնվի անհարմար դրության մեջ։ Բայց որքան էլ զարմանալի է, նա դասեր չի քաղում։ Ու շարունակում է […]
Ամերիկյան Microsoft (Մայքրոսոֆթ») ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսն իր բարեգործական ֆիմնադրամից 5 մլն դոլար է հատկացրել Չինաստանում նոր տիպի կորոնավիրուսի դեմ մղվող պայքարին աջակցություն ցուցաբերելու համար:
«10 օրից կրկին մեկնում եմ, տղա եք, մի թողեք». Արմեն Աշոտյան:
Չինաստանի կառավարությունն ընթացիկ տարում բյուջեից 60,33 մլրդ յուան (8,75 մլրդ դոլար) կհատկացնի նոր տիպի թոքաբորբի դեմ պայքարելու համար: Այդ մասին հունվարի 27-ին հայտնել է ՉԺՀ-ի ֆինանսների նախարարությունը։
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները, իրացնելով ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ ստացած օպերատիվ տվյալները, Քանաքեռ-Զեյթունի քրեական հետախույզների հետ հունվարի 23-ին հայտնաբերել ու բաժին բերման են ենթարկել Հրազդանի բնակիչ, 39-ամյա մի տղամարդու։
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Չինաստանն ԱՄՆ-ից հետո աշխարհում երկրորդ հորիզոնականն է զբաղեցնում սպառազինությունների արտադրության եւ դրանց վաճառքի ցուցանիշով, Ռուսաստանն իջել է երրորդ տեղը:
«Ալեն Սիմոնյանը ստում է: Ես իր հետ Հրայր Թովմասյանի հարցով զրույց չեմ ունեցել: Նախ, քանի որ նման միջնորդություն չի եղել և երկրորդ՝ եթե անգամ լիներ, նա չէր այն մարդը, ում հետ ես նման հարց կքննարկեի»:
«Ինձ համար մի ցավալի բան բացահայտվեց՝ երկրի վարչապետը դարձել է համընդհանուր ծաղրի առարկա: Անկախ այն փաստից, թե ով է զբաղեցնում պետության ղեկավարի պաշտոնը, ստեղծվում է մի իրավիճակ, երբ պետության համար սրտացավ ցանկացած մարդու մոտ առնվազն տարակուսանք կա, որովհետև տեսնում ես, որ ամեն ինչ անլրջացել է: Դա վկայում է այն մասին, որ պետական ինստիտուտները չեն գործում, և ամեն ինչ դարձել է թամաշա»,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդման ժամանակ ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն (ԱՀԿ) այս պահին չունի այն բանի վկայություններ, թե 2019-nCoV կորոնավիրուսը, որը Չինաստանում նոր տիպի թոքաբորբ է առաջացրել, փոփոխություններ է կրել:
Հունվարի 26-ի առավոտյան ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում ստացվեց, որ մայրաքաղաքի Պուշկինի փողոցում գողացել են Հայաստանում օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություններից մեկի հաշվեկշռում գտնվող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները։
«Փաշինյանն այդ մասին ասում է հենց ներկայումս, քանի որ նա ԼՂ հակամարտության իրադարձությունների հետագա զարգացման սեփական պլանն ունի, և, թե ո՞ւմ հետ է նա դա համաձայնեցնում, դեռ լիովին պարզ չէ: Բայց որ Մոսկվայի հետ չէ՝ դա հաստատ է»,- ասաց Տրոֆիմչուկը:
«Բանակն աստվածացված է մեր հասարակությունում, սրբություն է համարվում, դա հոյակապ է»,- լրագրողներ հետ հանդիպման ժամանակ ասաց հոգեբան Սամվել Խուդոյանը: Նրա խոսքով՝ բանակում ծառայելու գործընթացը մի տեսակ արդար է դարձել, ծառայում են նաև պաշտոնյաների որդիները, խախտումներ կատարելու նկատմամբ վախ կա:
ԱԺ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
ԱՄՆ-ում հաստատվել է 2019-nCoV կորոնավիրուսի հարուցած թոքաբորբով հիվանդանալու հինգերորդ դեպքը:
Տնտեսական մեկնաբան Արա Գալոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյսանի հետ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում ներկա է գտնվել «Հարսանիք թիկունքում» ներկայացմանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից գրիչի պատմության հրապարակումից առաջ հարկ է անդրադառնալ Կապանում տեղի ունեցած ասուլիսին։ Ես, որպես իրավաբան, երբ նայում էին այդ ասուլիսը, ինձ համար անհասկանալի մնաց, թե տարեսկզբին ի՞նչ ուղերձ հղեց Կառավարության ղեկավարն աշխարհին և մեզ։ Ինձ համար անհասկանալի մնաց հարցը նաև, թե ո՞րն է մեր ապագայի տեսլականը։ Այս մասին այսօր 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Հանրապետական կուսակցության անդամ Հովհաննես Սահակյանը՝ նշելով, որ անկախ նրանից, որ վարչապետ Փաշինյանը ներկայացրեց 100 փաստ, միևնույն է` դրանց մեջ մանիպուլյացիան էր շատ, և ոչ թե՝ ճշգրիտ վիճակագրությունը։
Հարցազրույց ՀՅԴ Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հետ:
Ավստրիան ներկայացնող թենիսիստ Դոմինիկ Թիմը դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչ:
Ղազախստանի Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ ԵԱՏՄ անդամ երկրներից, այդ թվում՝ Հայաստանից, ներկրկված ավտոմեքենաները պետք է ժամանակավոր հաշվառման կանգնեցվեն: