
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է

Հարգելի քաղաքացիներ, Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումների կողմից տրամադրված տրանսպորտային միջոցների ժամանակավոր հաշվառման վկայագրերը կարող եք փոխարինել պլաստիկ տեսքի քարտերով՝ դիմելով ձեր ավտոմեքենան հաշվառած և ժամանակավոր վկայագիր տրամադրած հաշվառման-քննական համապատասխան ստորաբաժանում։
Ճանապարհային ոստիկանությունը հայցում է ձեր ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Ճանապարհային ոստիկանություն