Բաժիններ՝

Բիլլի Այլիշը հինգ «Գրեմմի» է ստացել

18-ամյա երգչուհի Բիլլի Այլիշը հինգ «Գրեմմի» է ստացել, այդ թվում՝ այսպես կոչված «մեծ քառյակը»՝ տարվա երգի եւ տարվա ձայնագրության («Bad guy»), տարվա ալբոմի եւ տարվա լավագույն փոփ-ալբոմի («When We All Fall Asleep, Where Do We Go?») համար եւ որպես լավագույն սկսնակ արտիստ։ Նախորդ անգամ 1981 թվականին նման հաղթանակի էր կարողացել հասնել Քրիստոֆեր Քրոսը: Բացի այդ, Այլիշը դարձել է «Գրեմմի»-ի ամենաերիտասարդ դափնեկիրը՝ գերազանցելով այն ռեկորդը, որը 2010 թվականին սահմանել էր Թեյլոր Սվիֆթը: Այլիշի եղբայրը՝ Ֆինեաս Օ՛Քոննելը, նույն այդ արարողությանը տարվա պրոդյուսեր է ճանաչվել քրոջ ալբոմի վրա կատարած աշխատանքի համար:

Լավագույն սոլո փոփ-կատարող է ճանաչվել Lizzo-ն՝ «Truth Hurts» կոմպոզիցիայով: Լավագույն ռոք-կոմպոզիցիա է դարձել Գերի Կլարք-կրտսերի «This Land»-ը: «Լավագույն տեսահոլովակ» է դարձել ամերիկացի ռեփեր Lil Nas X-ի եւ քանթրի կատարող Ռեյ Բիլլի Սայրուսի հոլովակը «Old Town Road»-ի համար:

«Խոսակցական ժանրի լավագույն ալբոմ» անվանակարգում հաղթել է Միշել Օբաման՝ ««Կայացում» վերտառությամբ հուշագրությունների համար, որոնք ներկայայացվել են նաեւ աուդիոկրիչներով: Լավագույն ռեփ-կոմպոզիցիա է դարձել «A Lot»-ը, որը ձայնագրել են 21 Savage-ը եւ J. Cole-ը: «I՚ll newer live again» կոմպոզիցիան, որը գրվել է «Աստղ է ծնվել» ֆիլմի համար, ճանաչվել է լավագույն սաունդթրեքը: «Գրեմմի»-ի 62-րդ մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել հունվարի 26-ին Լոս Անջելեսում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս