Բաժիններ՝

Հռոմի իշխանությունները պաշտպանական արգելապատ կտեղադրեն Տրևիի շատրվանի շուրջը

Հռոմի Տրեւիի շատրվանը կունենա արգելապատնեշ, որը թույլ կտա այն պաշտպանել բարբարոսներից ու խուլիգաններից: Այդ մասին հայտարարել է Իտալիայի մայրաքաղաքի քաղաքագլուխ Վիրջինյա Ռաջին։

«Խոսքն այնպիսի արգելապատի մասին է, որը նման է Հռոմի բազմաթիվ այլ շատրվանների շուրջը տեղադրվածներին՝ Պյացցա-Մատեիի Կրիաների շատրվանից մինչեւ Չորս գետերի շատրվանը Պյացա Նավոնայում»,- գրել է նա Facebook-ում: Ռաջին գրառմանը կից զետեղել է Կրիաների շատրվանի լուսանկարը, որի գավաթը շրջապատված է կես մետր բարձրությամբ մետաղե ձեւավոր վանդակով:

«Այդ որոշումը չի փակի Տրեւիի շատրվանի տեսարանը եւ թույլ կտա նետել մետաղադրամներ՝ ավանդական արարողություն «բոլոր նրանց համար, ովքեր այցելում են մեր քաղաք»,-հայտարարել է Հռոմի քաղաքագլուխը:

Նրա խոսքով՝ Հավերժական քաղաքի գլխավոր խորհրդանիշերից մեկի շուրջը տեղադրվելիք արգելապատը ոստիկանության պարեկներին հնարավորություն կտա ավելի շատ ուշադրություն դարձնել կարգի պահպանմանը շատրվանի հարակից ամբողջ հրապարակում, որը հունվարի 1-ից մյուս խոշոր տեսարժան վայրերի հետ միասին ազատել են հուշանվերների վաճառասեղաններից:
Այս կերպ Հռոմի իշխանությունները մտադիր են պայքարել անօրինական առեւտրականների դեմ եւ ապահովել զբոսաշրջիկներին գրավող ամենահայտնի վայրերի լիարժեք տեսքը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս