 
                        Ամենահեշտ տորթը, որ կարելի է պատկերացնել. խառնում ենք և թխում
 
                                    Բաղադրիչներ
1. Ալյուր – 2 բաժակ
2. Շաքարավազ – 1.5 բաժակ
3. Թթվասեր – 4 ճ/գ
4. Ձու – 4 հատ
5. Կաթնաշոռ – 400 գ
6. Կարագ – 100 գ
7. Աղ
8. Ընկույզ, չամիչ, չորամրգեր (ըստ ցանկության)
Պատրաստման եղանակը
1. Ձուն և շաքարավազը հարել: Ավելացնել թթվասեր, կաթնաշոռ, կարագ, սոդա, աղ և լավ խառնել:
2. Այնուհետև լցնել մաղած ալյուրը և կրկին խառնել: Ալյուրը պետք է աստիճանաբար ավելացնել, որպեսզի զանգվածը համասեռ լինի:
3. Խմորը լցնել յուղաթղթով կաղապարի մեջ և թխել 30 րոպե, 180 աստիճան ջեռոցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        