Բաժիններ՝

ՉԺՀ-ն ՌԴ-ից առաջ է անցել սպառազինությունների արտադրության և արտահանման ցուցանիշով

Չինաստանն ԱՄՆ-ից հետո աշխարհում երկրորդ հորիզոնականն է զբաղեցնում սպառազինությունների արտադրության եւ դրանց վաճառքի ցուցանիշով, Ռուսաստանն իջել է երրորդ տեղը: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ստոկհոլմի Խաղաղության խնդիրների հետազոտության միջազգային ինստիտուտի (ՍԻՊՌԻ) զեկույցը:

2017 թվականին Միացյալ Նահանգների ընկերությունների վաճառքները հասել են 226,6 միլիարդ դոլարի, Ռուսաստանի ձեռնարկությունները կատարել են 37,7 միլիարդ դոլարի վաճառք: Չինաստանի ընկերությունները զենքի պատվերներից ստացել են 54,1 միլիարդ դոլար, ըստ որում խոշորագույն AVIC-ը (Aviation Industry Corporation of China, ինքնաթիռների եւ ավիոնիկայի հիմնական արատադրողը) կնքել է 20,1 միլիարդ դոլարի պարտավորագրեր: Վարկանիշում դիրքերի փոփոխությունը կապված է այն բանի հետ, որ ՍԻՊՌԻ-ն առաջին անգամ տվյալներ է ստացել 2015 – 2017 թվականներին Չինաստանի վաճառքների վերաբերյալ, ավելի վաղ այդ տեղեկատվությունն անմատչելի էր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս