Բաժիններ՝

Ղազախստանում նոր որոշում է կայացվել Հայաստանից ներկրվող ավտոմեքենաների վերաբերյալ

Ղազախստանի Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ ԵԱՏՄ անդամ երկրներից, այդ թվում՝ Հայաստանից, ներկրկված ավտոմեքենաները պետք է ժամանակավոր հաշվառման կանգնեցվեն:

Հաշվառման կանգնող ավտոմեքենաները կստանան դեղին համարանիշ՝ գրանցման վայրի մասին վկայող թվի փոխարեն 18 թվով:

Հաղորդվում է, որ ժամանակավոր հաշվառումը կգործի մինչև 2021 թվականի մարտի 1-ը: Նոր մեխանիզմի համաձայն՝ ավտոմեքենաների սեփականատերերը պետք է որոշեն՝ կամ մշտական հաշվառման են կանգնեցնում ավտոմեքենան, կամ դուրս բերում երկրի սահմաններից:

Ավելի վաղ հաղորդվել էր, հայկական համարանիշներով մեքենաների երթևեկումը Ղազախստանում կսահմանափակվի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս