«Տարօրինակ վիճակագրություն է արձանագրվում». Արա Գալոյան
Տնտեսական մեկնաբան Արա Գալոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Գրչամոլներ
Տարօրինակ վիճակագրություն է արձանագրվում։
2016թ. մեր երկիր ներմուծվել է մոտ 0․785 մլն $ արժեքի ինքնահոս։
2017թ.՝ մոտ 0․894 մլն $ արժեքի ինքնահոս գրիչ։
2018թ.՝ մոտ 1․47 մլն $ արժեքի։
Իսկ 2019թ. հունվար-նոյեմբերին արդեն 1․4 մլն $ արժեքի։ Այսինքն նախորդ տարվա ցուցանիշը կգերազանցվի։
Փաստորեն մեր երկրում քծնանքն ու ծառայությունների մատուցումը լուրջ ծավալի պոտենցյալ ունի»: