Հայաստանի արտաքին առևտրի հաշվեկշիռը կրկին սկսել է վատանալ։ Որքան էլ շատերին գուցե դուր գա կամ չգա, բայց դա տեղի է ունեցել իշխանափոխությանը հաջորդող շրջանում, երբ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը բռնեց տնտեսական հեղափոխության ճանապարհը։
Օրերս ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Շիրակի մարզի Մայիսյան գյուղի հյուրանոցային համալիրներից մեկի աշխատակցուհին 2019 թվականից մարմնավաճառությամբ զբաղվելու համար պարբերաբար ռեստորան է հրավիրում մարմնավաճառների և ստացված գումարներից վերցնում 1000-ական դրամ։
Եվս մեկ ամուսնալուծություն թագավորական ընտանիքում: Եղիսաբեթ Երկրորդ թագուհու զարմիկը՝ կոմս Սնոուդոնը եւ նրա կինը՝ Սերենան՝ կոմսուհի Սնոուդոնը, որոշել են բաժանվել փոխադարձ համաձայնությամբ: Այդ մասին հայտնել է Սնոուդոններ զույգի ներկայացուցիչը, տեղեկացնում է BBC-ին:
Diamond Princess ճամփորդանավի այն ուղեւորները, որոնց մոտ նոր կորոնավիրուսով վարակում չի հայտնաբերվել, կկարողանան հանրանավից հեռանալ փետրվարի 19-ից:
Առնվազն մեկից միչեւ մեկուկես տարի կպահանջվի ԱՄՆ-ում նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակման եւ կլինիկական փորձարկումների համար:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Փետրվարի 17-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկի» կայարանի նախասրահից, սառը զենք կրելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել Արարատյան փողոցի 16-ամյա մի բնակչի:
ՀՀ ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանին և ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին վերաբերող քրեական գործով հսկողություն իրականացնող դատախազը մերժել է ՀՔԾ քննիչի առարկությունը՝ մեղադրական եզրակացությունը չհաստատելու և քրեական գործը վերադարձնելու որոշման վերաբերյալ:
Մենք հենց առաջին օրվանից դատապարտել ենք այդ թեզը, որովհետև դա հեռանկար չունեցող և անհասկանալի դիրքորոշում է: Ինչ վերաբերում է Ալիևի և, ընդհանրապես, ադրբեջանցիների հայատյացությանը, դա նորություն չէր, դա ակնհայտ է: Եվ ամենակարևորը` այս հանդիպումը ևս մեկ անգամ մեր ժողովրդին մտածելու տեղիք է տալիս: Բոլոր այն շրջանակները, ովքեր ցանկանում են հասարակությանը պատրաստել խաղաղության և կարծում են, որ այդ ճանապարհով հնարավոր է հասնել հարցի լուծմանը, ևս մեկ անգամ խորհելու, մտածելու պատճառ և տեղիք ունեն:
Պաշտոնական այցով Դանիայի Թագավորության մայրաքաղաք Կոպենհագենում գտնվող Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյան այսօր՝ փետրվարի 18–ին, հանդիպել է Դանիայի խորհրդարանի խոսնակ Հենրիկ Դամ Քրիստենսենի (Սոցիալ-դեմկրատական կուսակցություն) հետ։
Սահմանադրության 25 փոփոխություն, բռնատիրություն և փախուստ. սա՞ է սպասվում Հայաստանին և Փաշինյանին ՀՀ իշխանությունները վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ իշխանության գալու երկրորդ տարում արդեն փոփոխություններ են կատարում երկրի Սահմանադրության մեջ:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարի վրա վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 19-ին ժամը 10.00-ից մինչև փետրվարի 20-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Լոռու մարզի հետեւյալ բնակավայրերի ջրամատակարարումը:
Տնտեսական մեկնաբան Արա Գալոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
2018թ. օգոստոս ամսին Երևան քաղաքի Կիևյան փողոցում գտնվող բանկոմատից կատարվել էր հափշտակություն, ինչի կապակցությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի (hափշտակությունը, որը կատարվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ) 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել էր քրեական գործ, որին հետագայում միացվել են նույն ընկերության Երևան քաղաքի տարբեր փողոցներում գտնվող բանկոմատներից կատարված հափշտակությունների, ինչպես նաև՝ նույն խմբի անդամներից մեկի կողմից մեկ բնակարանից կատարված գողության և մեկ այլ բնակարանից գողության փորձ կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը:
Երբ Փաշինյանը խոսում է ադրբեջանական շահերը հաշվի առնելու մասին, միանգամից հարց է առաջանում՝ ի՞նչ է նկատի առնվում՝ Ադրբեջանի շահեր ասելով, այն դեպքում, երբ Ադրբեջանն ասում է, որ հարկավոր է պահպանել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Ղարաբաղը՝ Ադրբեջանի կազմում, իսկ հետագայում կհստակեցնեն կարգավիճակը: Սա իր շահերն են, որոնց մասին նա հրապարակային, բաց կերպով ասում է, այս դեպքում պետք է հստակ հասկանանք, թե ինչ նկատի ունի հայկական կողմը՝ ասելով՝ ադրբեջանական շահեր: Կարելի է ենթադրել, որ որոշ շրջանների վերադարձ՝ Ղարաբաղի որոշակի կարգավիճակի դիմաց, կամ այլ բան: ՀՀ ղեկավարն առաջին անգամ օգտագործում է «Ադրբեջանի շահեր» արտահայտությունը, և պետք է հասկանալ, թե այն ինչ է ենթադրում: Իսկ Ալիևը, չգիտես ինչու, չի օգտագործում «հայկական շահեր» տերմինը:
«Այսօրվա հիմնական քննարկման թեման, իհարկե, արձանագրած 13 զոհերի հանգամանքն էր, բայց նաև խոսել ենք բանակում առկա խորքային խնդիրների մասին, որոնցից է նաև բանակի նկատմամբ վստահության բարձրացումը։ Դրա համար նախ անհրաժեշտ է, որ եղած դեպքերի մեղավորները պատժվեն, իսկ դրա համար էլ նախ անհրաժեշտ է, որ բանակի ղեկավարությունը դեպքերին պատշաճ արձագանքի»,- ասաց Գորգիսյանը։
Արցախի Հանրապետությունում բոլոր տրանսպորտային միջոցների համար ԱՊՊԱ պայմանագիր ունենալը պարտադիր է և այն չունենալը առաջացնում է վարչական պատասխանատվություն։
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը ֆինանսական համաձայնության է հասել կնոջ՝ Մարինա Ուիլերի հետ ամուսնալուծության գործընթացի շրջանակում: Այդ մասին հայտնել է Sky News հեռուստաալիքը։
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը փետրվարի 18-ին ընդունել է Հայաստանում Շվեդիայի դեսպանության գործերի հավատարմատար պարոն Բիրյեր Կարլսոնին։
2020թ. փետրվարի 7-ին Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարը ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժին գրություն է ներկայացրել այն մասին, որ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ենթակայությամբ գործող 21 մանկապարտեզներում մատուցվող ծառայությունների նկատմամբ հսկողության արդյունքում հիմնավոր կասկածներ են ի հայտ եկել, որ դրանցից մի քանիսում վարվող փաստաթղթերում, մասնավորապես` սննդամթերքի մուտքի և ելքի հաշվառման գրանցամատյաններում, կատարվել են կեղծ գրառումներ՝ անհետացող թանաքի օգտագործման միջոցով:
Փետրվարի 17-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն առ այն, որ նույն օրը ժամը 00:15-ին քթի թույլ աննշան կոտրվածք տեղաշարժով իրենց մոտ է ընդունվել ԱՀ ոստիկանության ՃՈ ծառայող, մայրաքաղաքի բնակիչ, 1990թ. ծնված Գ. Մ.-ն:
Պեպ Գվարդիոլան և Ռահիմ Սթերլինգը որոշել են չլքել «Մանչեսթեր Սիթին», հայտնում է Sky Sports-ը:
ՀՀ ոստիկանությունը Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավար Գևորգ Բաբայանի գործունեությանն առնչվող նյութեր է նախապատրաստում:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարԱրայիկ Հարությունյանն այսօր ընդունել է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանմեդալակիրներին ևՀայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի ներկայացուցիչներին:
Եվրամիությունը պատրաստվում է Թուրքիային լրացուցիչ ժամանակ տրամադրել հարկային ոլորտում ԵՄ պահանջներին համապատասխան թափանցիկություն և հրապարակայնություն ապահովելու համար, որպեսզի չհայտնվի հարկային «սև ցուցակում»: Այս մասին հայտնել է «Reuters» գործակալությունը՝ վկայակոչելով Բրյուսելի դիվանագիտական շրջանակները:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ակումբի հետ սկսել է նախապատրաստվել Եվրոպայի լիգայի առաջիկա խաղին:
«Թվիթեր»-ի օգտատերերի ավելի քան 70 տոկոսը չի կարողացել մուտք գործել սոցիալական ցանց:
Արարատի մարզի դատախազության կատարված ուսումնասիրությունները վկայում են, որ մարզի տարածքում անչափահասների կողմից կատարված հանցագործությունների քանակը դինամիկ աճում է:
Փետրվարի 18-ին, ժամը 17:39-ից Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգեր են ստացվել, որ Երևանի Մամիկոնյանց փողոցի երեք շենքերում ցնցումներ են զգացվել: