
Ճապոնիայում Diamond Princess նավի չվարակված ուղևորների դուրսբերումը կսկսվի փետրվարի 19-ին

Diamond Princess ճամփորդանավի այն ուղեւորները, որոնց մոտ նոր կորոնավիրուսով վարակում չի հայտնաբերվել, կկարողանան հանրանավից հեռանալ փետրվարի 19-ից: Այդ մասին փետրվարի 18-ին կառավարության նստից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ճապոնիայի առողջապահության, աշխատանքի եւ բարեկեցության նախարար Կացունոբու Կատոն:
«Մենք ակնկալում ենք, որ անալիզների դրական արդյունքներ ցույց չտված ուղեւորները կկարողանան նավից իջնել փետրվարի 19-ից: Ենթադրվում է, որ մինչեւ ամսի 21-ը նրանք բոլորը դուրս կբերվեն նավից»,- նշել է նա: Կատոն նաեւ ընդգծել է, որ մինչեւ փետրվարի 17-ը Diamond Princess-ի բոլոր ուղեւորներից արդեն վերցված են նոր կորոնավիրուսի համար անհրաժեշտ անալիզները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: