
16-ամյա պատանին բերման էր ենթարկվել սառը զենք կրելու կասկածանքով
Փետրվարի 17-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկի» կայարանի նախասրահից, սառը զենք կրելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել Արարատյան փողոցի 16-ամյա մի բնակչի:
Կասկածվողի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է երկու կռփազենք:
Նշանակվել է դատատեխնիկական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: