Երիտասարդը գողանում է Գյումրու Կարեն Դեմիրճյանի փողոցում տեղադրված սրճեփ սարքի դրամապահոցը, որի մեջ 22 հազար դրամ էր։ Գողության վերաբերյալ տեղեկությունը ստանալուն պես ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ միջոցառումներ ձեռնարկեցին՝ պարզելով ոչ միայն գողությունը կատարած անձի ինքնությունը, այլև այլ հանցադրվագներ։
Նիկոլ Փաշինյանը գիրք է նվիրում քաղաքացիներին․ ուղիղ:
Հայաստանի ազգային կինոկենտրոնը նախատեսում է 2020 թ-ին թվայնացնել և վերականգնել ռեժիսոր Համո Բեկնազարյանի՝ 1935 թ-ին նկարահանված «Պեպո» ֆիլմը:
ՀՀ կառավարության որոշմամբ՝ մայիսի 29-ի աշխատանքային օրը կտեղափոխվի մայիսի 23-ին:
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի եղբայրը՝ Մաթիա Պոգբան, կտրուկ է արտահայտվել անգլիական ակումբում կիսապաշտպանի ապագայի մասին:
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ բավարարեց «5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանի կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու մասին ՀՔԾ քննիչի միջնորդությունը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպան Արամ Օրբելյանը։ Նրա փոխանցմամբ՝ միևնույն ժամանակ մերժվել է նաև պաշտպանների ներկայացրած գրավի միջնորդությունը։
Այստեղ թյուրիմացություն կա, և ես անընդհատ ստիպված եմ դա պարզաբանել: Խնդրում եմ ուշադիր թերթել մեր հայտարարությունը, որի հիման վրա հենց իրավաբաններից բաղկացած այս խումբը ձևավորվել է, որի հիման վրա մենք դիմել ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողով և ստացել ենք գրանցում: Ամբողջ հարցն այն է, որ դասական առումով քարոզչության հանձնառություն մենք հանրության առջև չենք էլ ստանձնել:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովի կողմից Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության դեպքին:
Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 19-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին:
Ոստիկանության Ապարանի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տվյալները, փետրվարի 17-ին Ափնա գյուղից, մեքենայով հանդերձ, բաժին բերման են ենթարկել Շենավանի 46-ամյա մի բնակչի։
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հետևողական և անզիջում պայքար մղելով կոռուպցիոն տարաբնույթ դրսևորումների դեմ և հավատարիմ լինելով դրանք արմատախիլ անելու որդեգրած քաղաքականությանը, կոռուպցիայի հակազդմանն օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացհայատել է կաշառք ստանալու դեպք:
Սիրիայի ժողովուրդն առաջինն է իմացել Հայոց ցեղասպանության մասին, քանի որ 20-րդ դարասկզբին Օսմանյան Թուրքիայի կողմից տասնյակ հազարավոր հայեր արտաքսվել են սիրիական անապատի մահվան դաշտերը։ Տեղի արաբները մեծ թվով հայ որբեր են որդեգրել՝ նրանց մեծացնելով որպես իրենց երեխաներ: Հալեպում, Ռաքքայում, Դեյր Զորում, Դամասկոսում և այլուր տեղի բնակիչները սրտաբաց ընդունեցին ողջ մնացած հայերին։ Հայերը բնակություն հաստատեցին իրենց նոր հայրենիքում, վերակառուցեցին իրենց կյանքը, վերստեղծեցին իրենց մշակութային կառույցները, ներառյալ եկեղեցիները, դպրոցները, կազմակերպությունները և աստիճանաբար բարգավաճեցին։
Հայաստանի նկարիչների միության մեծ ցուցասրահում փետրվարի 19-ին տեղի է ունեցել «Աղոթք՝ Ուհանի բնակիչների համար, մեկ կտավ՝ ի հավաստումն միասնական զորակցության» խորագրով միջոցառումը, որը կազմակերպվել էր Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի, Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի, Հայաստանի նկարիչների միության կողմից։
168 Լրահոս
Կապիտալն իրեն պետք է ազատ զգա, և երբեք չպետք է սահմանափակում լինի շարժի մասով: Այդ իմաստով մեր օրենսդրությունը լավն է: Լրագրողների հետ հանդիպմանը կապիտալի արտահոսքի վերաբերյալ 168.am-ի հարցին ի պատասխան՝ ասաց ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը:
Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների գիշերային ծառայությունները դրական արդյունք են տալիս հանցավորության դեմ պայքարում։
«Հայաստանն այսօր պատրաստ չէ լուրջ ներդրումների համար: Եվ սա այսօրվա խնդիր չի: Հայաստանի զարգացման վերջին տասնամյակն այնպիսին էր, որ ներդրումների հոսքը պիտի կրճատվեր, և, եթե նայում ենք վերջին տասնամյակում վիճակն այս դաշտում, ապա հիմնականում կոնկրետ իրադարձություններով և գործառնություններով էր պայմանավորված ներդրումների աճը: Այս խնդիրը ՀՀ-ում այսօր էլ լուծված չի, ինստիտուցիոնալ լուծումներ են մեզ պետք»:
Մասիսի բժշկական կենտրոնում փետրվարի 10-ին ծնվել է 5 կգ 500 գրամով քաշով, 60 սմ հասակով տղա երեխա:
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հաստատել է 2020 թվականի ապրիլի 5-ին կայանալիք Սահմանադրական փոփոխության հանրաքվեի նախապատրաստման քարոզչության համար հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների կողմից տրամադրվող վճարովի եթերաժամի 1 րոպեի գինը:
Փետրվարի 19-ին Եմենի արեւելքում մահափորձ է կատարվել երկրի՝ միջազգայնորեն ճանաչված կառավարության պաշտպանության նախարար Մուհամեդ Ալի ալ-Մաքդաշիի նկատմամբ. ականից նրա ավտոմեքենայի պայթելու հետեւանքով պաշտոնյան չի տուժել:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Հայաստանի Հանրապետությունում յարխուշտայի փառատոն անցկացնելու վերաբերյալ:
Իրանի կառավարությունը հաստատում է երկրում կորոնավիրուսով վարակման երկու դեպքի վերաբերյալ տեղեկատվությունը:
«Ցավ եմ ապրում բանակում տեղի ունեցած դեպքերի համար, դրանք կարող են ամենատարբեր պատճառներն ունենալ, պետք է թողնել քննություն ընթանա։
Տարբեր իշխանական ներկայացուցիչներ, ներառյալ նաև ԱԺ փոխնախագահը, քննադատել էին գրառումը, նշելով, որ ՍԴ աշխատակազմի ղեկավարն իրականացնում է քարոզչություն և օգտագործում է հանրային ռեսուրս, որի իրավունքն ըստ իշխանական պնդումների նա չունի։
Գիշերային ժամերին (ժամը 23.00-ից մինչև 7.00-ն) հրավառություն կազմակերպելը հանգեցնում է վարչական պատասխանատվության։
«Բանակում առկա իրավիճակի մասին միայն կարող եմ ասել, որ Արցախի Զինված ուժերը գործում են տարվա պատրաստվածության պլանին համապատասխան և կատարում իրենց առջև դրված խնդիրները»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում նշեց Արցախի պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը՝ անդրադառնալով Պաշտպանության բանակում տիրող ներկայիս իրավիճակին։
«Սուտ կլինի ասել, որ 10 տարի ամեն օր գրել եմ: Դա այդպես չէ: Բայց 10 տարի առաջ եղավ գաղափարը: Ու միանգամից ծնվեց այն գաղափարը, որ լոտոն կարող է փոխարինել ու ինչ-որ պահի փոխարինում է այն կարևոր որոշումների ընդունմանը, այն ընտրության սկզբունքին, որը կա»,- գրքի շնորհանդեսի ժամանակ ասաց հեղինակը:
ՀՀ Կենտրոնական բանկի նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը 2019-ից՝ որպես տնտեսական տարի, ընդհանուր առմամբ, դժգոհ չէ՝ եղել են բարձր արդյունքներ՝ և՛ ծրագրային առումով, և՛ ըստ տարբեր կառույցների գնահատականների: