2020 թվականի փետրվարի 26-ին Սահմանադրական դատարանի փոխնախագահ Ալվինա Գյուլումյանը հանդիպում է ունեցել մի շարք բուհերի իրավաբանական ֆակուլտետների ներկայացուցիչների հետ։
Նոր Զելանդիայի առողջապահության նախարարության ներկայացուցիչը հայտնել է երկրում նոր տիպի կորոնավիրուսով վարակման առաջին դեպքի մասին:
ՀՀ-ում Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկը, հաշվի առնելով Սովետական Միության փորձը, դեմ չէ Ադրբեջանի՝ ՀԱՊԿ անդամակցությանը:
ՆԱՏՕ-ն փետրվարի 28-ին Թուրքիայի պահանջով արտահերթ կոնսուլտացիաներ կանցկացնի Իդլիբի շուրջ տեղեկատվության փոխանակման համար:
1988 թվականի փետրվարի 27-29-ը Սումգայիթ քաղաքում իրականացված հայերի ջարդերի 32-րդ տարելիցի կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, փոխվարչապետներ՝ Տիգրան Ավինյանի, Մհեր Գրիգորյանի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցել ոճրագործության զոհերի հիշատակին։
Քրեակատարողական հիմնարկում գտնվող դատապարտյալի ազգականը խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը դատապարտյալի համար անհրաժեշտ հետազոտությունները և բուժումը կազմակերպելու հարցում:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաստառի լուսանկար է հրապարակել, որում ներկայացված են կորոնավիրուսից պաշտպանվելու կանոնները:
Մարդու իրավունքների եվոպական դատարանը (ՄԻԵԴ) փետրվարի 27-ին Ադրբեջանի իշխանություններին պարտավորեցրել է լրագրողուհի Հադիջա Իսմայիովային փոխհատուցում վճարել 20 հազար եվրոյի չափով, տեղեկացնում է BBC-ին:
Սիրիայի Իդլիբի նահանգում կառավարական ուժերի գնդակոծման տակ հայտնված թուրք զինվորները չպետք է այնտեղ գտնվեին:
Տաթևիկ Հայրապետյանը՝ Էրդողան-Ալիև հանդիպման, Արցախի հիմնախնդրի և սումգայիթյան ջարդերի ու Խոջալուի մասին. ՈՒՂԻՂ:
Այսօր Ադրբեջանում՝ Սումգայիթ քաղաքում կատարված ողբերգական դեպքերի 32-րդ տարելիցն է: 1988թ. փետրվարի այս օրերին Սումգայիթում Խորհրդային Ադրբեջանի իշխանությունների հանցավոր թողտվությամբ տեղական զինված ավազակախմբերը սկսեցին հայ բնակչության դեմ զանգվածային բռնություններն՝ իսկական ջարդեր, որոնք ուղեկցվում էին կտտանքներով, բռնաբարությամբ և հայերի ունեցվածքի թալանով ու հրկիզմամբ:
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի խոսքով՝ կորոնավիրուսի հետ կապված մի շարք պրոֆիլակտիկ աշխատանքներ են կատարավել, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ աշխատանքային խումբ է ստեղծվել, նա կապի մեջ է Իրանի Իսլամական Հանրապետության առողջապահության համակարգի պատասխանատուների հետ, ինչպես նաև Հայաստանի ներսում քայլեր են ձեռնարկում։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վաղեմության ժամկետի հիմքով՝ կկարճվի նաեւ Երեւանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի նկատմամբ հարուցված քրեական գործը: Նշենք, որ նախկին քաղաքապետին եւ քաղաքաշինության վարչության նախկին պետ Արսեն Լալայանցին մեղադրանք է առաջադրվել։
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խոսքով՝ Եվրոպայի լիգայում չկան թույլ մրցակիցներ:
Սիրիայի Իդլիբի նահանգում ավիահարվածի հետեւանքով առնվազն 33 թուրք զինծառայող է զոհվել: Այդ մասին հայտնել է Թուրքիայի Հաթայի նահանգի նահանգապետ Ռահիմ Դողանը, նահանգ, որը սահմանակից է Սիրիային:
Բելառուսի առողջապահության նախարարությունը փետրվարի 28-ին հայտնել է երկրի տարածքում նոր տիպի կորոնավիրուսով վարակման առաջին դեպքի հայտնաբերման մասին:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշն ակնհայտ է համարում կորոնավիրուսի համավարակի (պանդեմիա) առաջացման վտանգը եւ կառավարություններին կոչ է անում հնարավորինս ամեն ինչ անել հիվանդության տարածումը թույլ չտալու համար: «Մեզ մոտ առայժմ համավարակ չէ: Բայց կա դրա առաջացման ակնհայտ ռիսկ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ծիծեռնակաբերդի բարձունքում հարգանքի տուրք է մատուցում 1988թ. փետրվարի 27-29-ը Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած ոճրագործության անմեղ զոհերի հիշատակին։
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը Մեջլիսի խոսնակից պահանջել է Էրդողանի նկատմամբ կիրառել զգուշացման մեխանիզմը։ «Ակոս»-ի փոխանցմամբ՝ խորհրդարանի նախագահությանն ուղղված դիմումի մեջ նշված է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փետրվարի 26–ին իշխող կուսակցության ժողովում իր ելույթում օգտագործել է «գյավուր» բառը՝ թիրախավորելով քրիստոնյաներին։ Կարո Փայլանը պահանջել է, որ խորհրդարանի նախագահը կատարի իր պարտականությունը՝ դատապարտի ատելության […]
Օրվա իշխանությունները քաղաքական պատասխանատվություն են կրում այս անտարբերության, անգործության համար: Եթե հանկարծ վիրուսը հայտնվի եւ տարածվի Հայաստանում, ապա դրա հետեւանքների պատասխանատվությունն ընկնում է բացառապես գործող իշխանությունների վրա։
Չինաստանում անցած 24 ժամվա ընթացքում գրանցվել է Covid-19 կորոնավիրուսի հարուցած թոքաբորբից մահվան 44 դեպք եւ հայտնաբերվել է 327 նոր հիվանդացած: Այդ մասին հայտնել է ՉԺՀ-ի Առողջապահության պետական կոմիտեն։
ՀՀ կառավարությանը ենթակա Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանն ի պատասխան Yerkir.am-ը գրավոր հարցման՝ հայտնել է, որ 09.05.2018թ. մինչեւ 31.12.2019թ., այն է՝ Ն. Փաշինյանի իշխանության օրոք, իր ղեկավարած հիմնարկի աշխատակիցներին վճարված պարգեւավճարների չափը կազմել է 75555.077 հազար ՀՀ դրամ (շուրջ 158 հազար ԱՄՆ դոլար):
Մինչ իշխանափոխությունը կային աղմկահարույց քրեական գործեր` քաղաքական ենթատեքստով՝ Սանա Ծռեր, Նորքի գործը, Անդրիաս Ղուկասյանի և Սամվել Բաբայանի գործերը, որոնցից ոչ մեկը չի կարճվել և դատավարություններ էլ չեն ընթանում, այսինքն քրեական գործերը կախված են այդ մարդկանց գլխին, այդպիսով այդ մարդկանց պահում են դոմոկլյան սրի տակ։ «Փաստինֆո»-ի եթերում ասել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։
«Իրավունք» թերթն իր «բամբասանք» խորագրի տակ գրում է. «Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կազմակերպած դրամահավաք երեկոյի ժամանակ հավաքվել է 205 միլիոն դրամ (ավելի քան 410 հազար դոլար)։ Մինչդեռ հանրաքվեի մասին օրենքում գրված է, որ հանրաքվեի քարոզարշավի համար հատկացվող գումարը չպետք է գերազանցի 100 միլիոն դրամը։ Հարկ է նկատել, որ որևէ հրապարակում այդպես էլ չեղավ, թե ովքեր են մասնակցել դրամահավաքին:
Թուրքիայի հարավ-արևելյան Վան նահանգում կորոնավիրուսից պաշտպանվելու նպատակով շնչադիմակների պահանջարկի հետ մեկտեղ 150 տոկոսով բարձրացրել է նաև դրանց գինը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը: Վանում ամենուրեք վաճառվող մեկանգամյա օգտագործման շնչադիմակների արժեքը թուրքական 2 լիրայից (160 դրամ) բարձրացրել է 5 լիրայի (390դրամ), իսկ ֆիլտրով և մեկ շաբաթյա օգտագործման համար նախատեսված շնչադիմակների արժեքը` թուրքական 10 լիրայից (770) դարձել է […]
«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպե՞ս եք վերաբերվում Նիկոլ Փաշինյանի այն արտահայտությանը, որ անգամ մեկ կեղծիքի դեպքում կկտրի իր ձեռքը՝ հարցրինք «Իմ քայլի» պատգամավոր Արմեն Խաչատրյանին։ «Պարոն Փաշինյանի այդ մտքին վերաբերվում եմ շատ լուրջ, նման տրամադրություններ ունենք նաեւ մենք»: Բոլորով կտրելո՞ւ եք ձեր ձեռքերը։
Փետրվարի 28-ին, ժամը 07:03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշեն 2-րդ թաղամասում էլեկտրական սյունն ընկել է երթևեկելի գոտի: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Դավթաշեն 4-րդ թաղամասում՝ ոստիկանության ներքին զորքերի մոտակայքում, ինտերնետի սյուն է ընկել երթևեկելի գոտի: Փրկարարները հեռացրել […]
Փետրվարի 27-ին, ժամը 22:03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Երզնկյան փողոցի և Բաղրամյան պողոտայի խաչմերուկում քաղաքացին վրաերթի է ենթարկվել և գտնվում է երթևեկելի գոտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 28-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանում թափառող շների հարցն օր օրի անլուծելի է դառնում, տեղական ինքնակառավարման մարմիններն էլ անելանելի դրության մեջ են. չգիտեն՝ ինչպես վարվել թափառող շների հետ, որոնք կծում են բնակիչներին: