ԱԽ քարտուղարը՝ կորոնավիրուսի, Երևանում ենթադրյալ ադրբեջանցու հայտնի տեսանյութի մասին

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի խոսքով՝  կորոնավիրուսի հետ կապված մի շարք պրոֆիլակտիկ աշխատանքներ են կատարավել, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ աշխատանքային խումբ է ստեղծվել, նա կապի մեջ է Իրանի Իսլամական Հանրապետության առողջապահության համակարգի պատասխանատուների հետ, ինչպես նաև Հայաստանի ներսում քայլեր են ձեռնարկում։

«Իրանի հետ սահմանի հետ կապված արդեն որոշում կայացվել է, այդ մասում որոշակի սահմանափակումներ ունենք, ինչ վերաբերում է մյուս հարցերին, օնլայն կապի մեջ ենք մյուս գերատեսչությունների հետ Հայաստանի ներսում և դրսում, վտանգի դեպքում համապատասխան որոշում կկայացնենք»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Գրիգորյանը։

Նա տեղեկացրեց, որ այս պահին դեռ չի քննարկվում Վրաստանի հետ սահմանի փակման հարցը։

Արմեն Գրիգորյանը նաև անդրադարձավ օրերս համացանցում հայտնված տեսանյութին, որտեղ ենթադրյալ ադրբեջանցին գտնվում էր Երևանում և տեսանկանարհանումներ էր կատարում՝ ասելով, թե Երևանն ադրբեջանական քաղաք է, ԱԽ քարտուղարը նշեց, որ ԱԱԾ-ն այդ գործով զբաղվում է. «Ինչ անհրաժեշտ լինի հանրության հետ կկոմունիկացնի»,- շեշտեց Ա. Գրիգորյանը։

Խոսելով Հանրաքվեի քարոզարշավի մասին, Արմեն Գրիգորյանը նշեց, թե նպատակահարմար են գտել, որ քարոզարշավը սկսեն մարտի 2-ից՝ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ. «Կարծում եմ, մարտի 2-ից մինչև ապրիլի 3-ը բավարար է, որ քարոզարշավ իրականացնենք և հաջողությամբ ավարտենք քարոզարշավի ընթացքը»,-եզրափակեց նա։

Տեսանյութեր

Լրահոս