
Եվրոպայի լիգայում թույլ թիմեր չկան. Մխիթարյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խոսքով՝ Եվրոպայի լիգայում չկան թույլ մրցակիցներ:
«Եվրոպայի լիգայում չկան թույլ մրցակիցներ: Ակումբները պատրաստ են հաջորդ փուլի ուղեգրի համար մրցել մինչև վերջ: Փլեյ-օֆ դուրս եկած թիմերը լավ են խաղում թե հարձակման գծում, թե պաշտպանությունում»,-Մխիթարյանի խոսքը փոխանցում է ակումբի մամուլի ծառայությունը:
Հայ կիսապաշտպանը նշել է նաև, որ իր համար կարևոր չէ խաղային դիրքը, այլ առաջնահերթը թիմին օգնելն է:
Եվրոպայի լիգայի փլեյ-օֆի պատասխան խաղում «Ռոմա»-ն նախօրեին հյուրընկալվել էր «Գենտ»-ին: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով: Մխիթարյանը դարձավ գոլային փոխանցման հեղինակ: «Ռոմա»-ն դուրս եկավ Եվրոպայի լիգայի հաջորդ փուլ, քանի որ առաջին խաղում հաղթել էր նվազագույն հաշվով: