
158.000 դոլար. անտրամաբանական պարգևավճարներ՝ Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեում. Yerkir.am

ՀՀ կառավարությանը ենթակա Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանն ի պատասխան Yerkir.am-ը գրավոր հարցման՝ հայտնել է, որ 09.05.2018թ. մինչեւ 31.12.2019թ., այն է՝ Ն. Փաշինյանի իշխանության օրոք, իր ղեկավարած հիմնարկի աշխատակիցներին վճարված պարգեւավճարների չափը կազմել է 75555.077 հազար ՀՀ դրամ (շուրջ 158 հազար ԱՄՆ դոլար):
ՀՀ վարչապետի՝ 2018թ. հունիսի 11-ի որոշմամբ ՀՀ Միջուկային անվտանգության կոմիտեի աշխատակիցների առավելագույն թիվը սահմանված է 43: Եթե համարենք, որ հիմնարկն ունի հենց սահմանված առավելագույն թվով, այն է՝ 43 աշխատակից, ապա ստացվում է, որ կոմիտեի յուրաքանչյուր աշխատակից նշված շրջանում միջինացված թվով ստացել է մոտ 3700 դոլար պարգեւավճար:
Հետաքրքիր է՝ ինչպե՞ս է ստացվել, որ միեւնույն կառավարությանը ենթակա եւ աշխատակիցների միեւնույն թիվն ունեցող երկու հիմնարկներից մեկի պարգեւավճարները գրեթե կրկնակի ավելի են մյուսի՝ առանց այն էլ անբացատրելի շռայլ պարգեւավճարների համեմատ:
Նշյալ հիմնարկների ղեկավարները, կառավարության աշխատակազմի ղեկավարը կամ վարչապետ Փաշինյանն ունե՞ն որեւէ հիմնավորում կամ տրամաբանական պատասխան այս առիթով: