«Չեմ կարծում, որ հանրաքվեն մեր տնտեսական իրավիճակին բացասական առումով վնասում է». Բաբկեն Թունյան
1994-1998թթ. Կենտրոնական բանկի նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանի խոսքով՝ իշխանություններն այսօր առավելապես խոսում են իրենց հաջողությունների մասին, մինչդեռ պետք է խոսեն այն անհանգստությունների ու խնդիրների մասին, որոնք առաջիկայում պետք է լուծեն: Տնտեսագետի գնահատմամբ՝ 2019 թվականը մեր տնտեսության հաջողված էջերից մեկն է:
Մոսկվայում մահացել է ավիակոնստրուկտոր Ռոլան Մարտիրոսովը, որը նախագծել է Սու-34 բազմաֆունկցիոնալ կործանիչ-ռմբակոծիչը: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ավիաշինական ճյուղի մի աղբյուր:
Տնտեսագետ, 2018 թվականի մայիսից հոկտեմբեր ամիսներին Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի կարծիքով՝ ՀՀ տնտեսությունը շարունակում է իներցիոն բնույթ կրել, տնտեսության կառուցվածքում չկան հիմնարար փոփոխություններ, որոնք առաջընթաց կապահովեն:
ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը վստահեցնում է, որ 2019 թվականի տնտեսական ցուցանիշները վկայում են, որ տարին տնտեսական առումով լավն է եղել: Ասածը հավաստող հիմնական ցուցանիշ Թունյանը նշեց 2019 թվականին արձանագրված 7.6% տնտեսական աճը:
Կորոնավիրուսը շարունակում է տարածվել աշխարհում. փետրվարի 28-ին վարակման առաջին հաստատված դեպքերի մասին հայտնի է դարձել Բելառուսում, Լիտվայում, Նիգերիայում եւ Նոր Զելանդիայում: Երկրների թիվը, որտեղ գրանցել են նոր վիրուսը, գերազանցում է 50-ը։
Դատախազությունը ստացել է ՀՀ ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանի և ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի վերաբերյալ քրեական գործը:
Փետրվարի 27-ին, ժամը 11.30-ին, Երևանի Մոսկովյան փողոցում ավտոբուսի վարորդի կտրուկ արգելակման հետևանքով 61-ամյա քաղաքացին սրահում ընկել է և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
«Հայաստանի տնտեսությունը. 2019-ի արդյունքները և 2020-ի մարտահրավերները»:
Սեւծովյան նավատորմի (ՍՆ) «Ադմիրալ Մակարով» եւ «Ադմիրալ Գրիգորովիչ» երկու ֆրեգատները՝ «Կալիբր-ՆԿ» թեւավոր հրթիռներով, անցնում են Թուրքիայի Բոսֆորի եւ Դարդանելի նեղուցներով Միջերկրական ծովի ուղղությամբ:
Փետրվարի 18-ին ԱԺ-ում աշխատանքային փակ քննարկումից հետո Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով բանակում տեղի ունեցած վերջին դեպքերին՝ նշեց, որ 2019 թվականի հունիսից մինչև օրս բանակում 8 ինքնասպանության դեպք է կանխվել։
Անհատ տաքսու վարորդների բողոքի ակցիան ՊԵԿ-ի դիմաց:
168 Մամուլի տեսություն:
168.am-ի տեղեկություններով՝ Երևանի Քաղաքապետարանի վերահսկողության վարչությունը ստուգումներ է իրականացնում Շենգավիթի թաղապետարանում: Ըստ մեզ հասած լուրերի՝ վերահսկողության վարչության հետաքրքրությունը Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարությունը հարուցել է պարգևավճարների հետ կապված ինչ-որ անհասկանալի պատմությամբ պայմանավորված:
Ալբանիայի նախագահ Իլիր Մետան սահմանադրությունը խախտելու համար դատի է տվել երկրի արդարադատության նախարարին և ևս երկու բարձրաստիճան պաշտոնյայի։ Նախագահը դիմել է հատուկ դատախազին՝ քննել կառավարությունը ձևավորած սոցիալիստական կուսակցության կողմից սահմանադրությունը խախտելու հարցը։
Խոր ցավով տեղեկացա հայ անվանի հուշարձանագետ, պատմաբան, բանահավաք, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի (ՀՃՈւՀ) երևանյան գրասենյակի նախագահ Սամվել Կարապետյանի անժամանակ մահվան մասին:
Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանի խոսքով՝ վերջին շրջանում բանակում տիրող իրավիճակի պատճառով տեղի ունեցած պաշտոնանկություններն իրավիճակի վերաբերյալ եղած հետևություններից ընդամենը մեկն է: Նա վստահեցնում է՝ իրականում շատ ավելի լուրջ աշխատանքներ են տարվում։
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել անվանի պատմաբան, հուշարձանագետ Սամվել Կարապետյանի մահվան կապակցությամբ:
Սինգապուրի նախագահը, վարչապետը, կառավարության անդամները, ինչպես նաեւ բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները չեն ստանա մեկ ամսվա աշխատավարձը, գոյացած միջոցները կօգտագործվեն հիվանդանոցների, տարբեր գերատեսչությունների այն աշխատակիցներին պարգեւավճարներ տալու համար, որոնք զբաղվում են կորոնավիրուսի դեմ անմիջական պայքարով:
Թուրքիայի օգտատերերը շարունակում են դժվարություններ կրել Faceboot-ից, Twitter-ից, Instagram-ից եւ YouTube-ից օգտվելու հարցում այն բանից հետո, երբ հաղորդումներ ստացվեցին սիրիական Իդլիբում 33 թուրք զինվորականների զոհվելու վերաբերյալ:
Ըստ նրա` հիվանդների թիվը մեկուսացված բաժանմունքում հասել է 21-ի: 11-ից 5-ն արդեն լաբորատոր հետազոտությունների են ենթարկվել, սակայն նրանց մոտ նոր տեսակի կորոնավիրուս չի հայտնաբերվել:
Աշխատանքից ազատման կոլեկտիվ դիմում են ներկայացրել ՁԻԱՀ֊ի կանխարգելման կենտրոնի աշխատակիցները:
Մոնղոլիայի նախագահ Խալթմաագիյն Բաթուլգային 14 օրով մեկուսացրել են Չինաստան մեկօրյա այցից հետո, որը կատարվել է կորոնավիրուսի բռնկման ֆոնին: Այդ մասին հայտնել է «Մոնցամե» գործակալությունը։
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում կադրային փոփոխություններ կլինեն:
Սումգայիթի ջարդերի 32-րդ տարելիցի կապակցությամբ Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 28-ին ՀայԱռաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի եւ հանրապետության բարձրաստիճան ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր եւ ծաղիկներ դրել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:
ԱՆ որոշման վտանգներն ու ռիսկերը. խնդրի լուծման հեռանկարները. Մասնագետներ։
Թուրքիայի տարածքում գործող ռուսական արտասահմանյան հիմնարկությունների անվտանգությունն ապահովում են թուրքական ոստիկանության հատուկ նշանակության ուժերը:
ՌԴ-ի կառավարությունը կարգադրել է ժամանակավորապես դադարեցնել Ռուսաստանի սահմանով Իրանի քաղաքացիների անցումը՝ ՌԴ-ի քաղաքացիների ավտանգության ապահովման եւ կորոնավիրուսային վարակի տարածումից պաշտպանության նպատակով, համապատասխան փաստաթուղթը հրապարակված է նախարարների կաբինետի կայքում։
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հերքում է համացանցում հայտնված աղմկահարույց այն տեսանյութի իրական լինելը, որում իբրև թե մի ադրբեջանցի ազատ տեսանկարահանում է իրականացնում Երևանի տարածքում:
Վարկային կազմակերպություներից տուժած մի շարք քաղաքացիներ և նրանց փաստաբանները բողոքում են: