«Հրապարակ» թերթն իր խմբագրականում գրում է. «Շուրջ մեկ տարի առաջ ՀՀ գործող իշխանությունը, կարելի է ասել, պատերազմ հայտարարեց Սահմանադրական դատարանին՝ այս կառույցը հռչակելով Հայաստանի Հանրապետության ժողովրդի թշնամի եւ մեր զարգացման գլխավոր խոչընդոտ։ 1 տարի շարունակ մարդիկ փորձում են հասկանալ, թե ինչով են Հրայր Թովմասյանն ու մյուս 6 դատավորները խանգարում մեր իշխանություններին, եւ ինչպես է արտահայտվում նրանց «վնասարարությունը»։
«Իրավունք» թերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ որոշակի լարվածություն կա ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեի «Այո»-ի շտաբում: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ քանի դեռ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ձեռնամուխ չի եղել անձամբ հարցերը վարելու, դերաբաշխումներ կատարելու գործին, շտաբում շունը տիրոջը չի ճանաչում:
«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարության կազմի օպտիմալացման ծրագիրը, ինչպես հայտնի է, ընթացքի մեջ է։ Սակայն, կառավարության աղբյուրների փոխանցմամբ, հանրաքվեով պայմանավորված՝ կրճատումներն առժամանակ դադարեցվում են։ Ավելին՝ անգամ հակառակ գործընթացն է նկատվում։
«Իրատես» թերթը գրում է. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաք-երեկոյին, որի ժամանակ առանց բանկային փոխանցումների ավելի քան 205 մլն դրամ է հավաքագրվել, հիմնականում իշխող կուսակցության ներկայացուցիչներն ու նրանց շրջապատի մարդիկ են եղել: «Իրատեսի» տեղեկություններով՝ պատգամավորներին հրահանգված է եղել որոշակի թվով մարդկանց ներկայություն ապահովել, այնպիսի մարդկանց, որ ձեռքները թափ տալով չեն ներկայանա, այլ որոշակի գումար կփոխանցեն:
«Հրապարակ» թերթը գրում է. «Իմ քայլի» մեր աղբյուրները նշում են, որ Գագիկ Ջհանգիրյանի համար պաշտոնի որոնումները դեռ շարունակվում են։ Ճիշտ է՝ գլխավոր դատախազի թեման կարծես արդեն փակ է, բայց կարծես թե ՍԴ ապագա դատավորի ռեալ թեկնածու է։
«Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը մի ուշագրավ որոշում ստացավ ՀՀ գլխավոր դատախազությունից: Բանն այն է, որ անձամբ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դիմել է Վճռաբեկ դատարան եւ միջնորդել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ հունվարի 23-ի՝ «Ժողովուրդ» թերթի խմբագրին վերաբերող որոշումը: Խոսքն այն որոշման մասին է, որով բեկանվել էր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2019 թվականի ապրիլի 18-ի որոշումը, որով վերծանվել էին «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Քնար Մանուկյանի հեռախոսազանգերը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած ամիսներ շարունակ գործադրված քրեական եւ հոգեբանական ճնշումներին, Սահմանադրական դատարանի 7 անդամները, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի ղեկավարությամբ, հրաժարվեցին վաղ կենսաթոշակի գնալուց։ Հաջորդ ակտում արդեն սահմանադրական հանրաքվեն է՝ որպես ՍԴ այս կազմից ազատվելու վերջին միջոց։
«Այս պահին Հայաստանում հոսպիտալացվել են ջերմող կամ այլ նշաններ ունեցող 40 հոգի: Այս մասին երեկ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց ԱԱՏՄ սանիտարահիգիենիկ եւ հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ Աննա Հարությունյանը: Եվ այս շրջանում, չնայած իշխանությունների հավաստիացումներին, հանրության մոտ այդքան էլ վստահություն չի առաջացնում վարակների նկատմամբ վերահսկողական աշխատանքի որակը:
«Փաստ» թերթի տեղեկություններով՝ ԱԺ առաջիկա քառօրյային քննարկման են դրվելու, այսպես կոչված, վեթինգի մասին օրենսդրական փոփոխությունների փաթեթն ու «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» նախագիծը։
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախորդ օրը կառավարությունն ԱԺ է ուղարկել Քրեական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, որտեղ ամրագրված է նաեւ հետեւյալ դրույթը․ սեռով, ռասայով, քաղաքական հայացքներով պայմանավորված՝ էթնիկական կամ սոցիալական խմբի դեմ հնչող հրապարակային կոչերը, բռնությունն արդարացնելը կամ քարոզելը պատժվում են ազատազրկմամբ` 1 տարի ժամկետով։
Իսպանացի հայտնի օպերային երգիչ Պլաչիդո Դոմինգոն որոշում է ընդունել հրաժարվել Մադրիդի Թագավորական թատրոնում առաջիկայում պլանավորված «Տրավիատա» օպերայի ներկայացումներին մասնակցելուց:
Շեֆիլդում (Մեծ Բրիտանիա) փետրվարի 25-ին սկսվել է ամերիկացի երգչուհի Ուիթնի Հյուսթոնի հոլոգրամի հյուրախաղային շրջագայությունը: Հանդիսականները սոցիալական ցանցերում լուսանկարներ եւ տեսագրություններ են հրապարակել համերգից։
Հոլիվուդյան ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը չի զբաղվի հնագետ Ինդիանա Ջոնսի արկածներին նվիրված շարքի հինգերորդ ֆիլմի ռեժիսուրայով: Այդ դերը կրկին կկատարի Հարիսոն Ֆորդը: Այդ մասին փետրվարի 26-ին հայտնել է Vanity Fair հանդեսը։
Փետրվարի 24-ին, ժամը 21.00-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Մուշի բաժին հաղորդում էր ստացվել, որ «ձախ ազդրի կտրած-ծակած վերքեր, քթի վերքեր, վերհոնքային պատռված վերք» ախտորոշմամբ հիվանդանոց բուժօգնության են տեղափոխել 46-ամյա տղամարդու:
Ֆրանսիայի Բյուֆերեի կոմունայի (Վանդեի արեւմտյան դեպարտամենտ) բնակչուհին 2 միլիոն եվրո է շահել «Լոտո» վիճակախաղով:
Թեթև և տոնական աղանդեր, որը թխել հարկավոր չէ:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ հյուրանոցային համալիրի մատուցողուհուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ (պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը) հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով:
Մեծ Բրիտանիայի Սուրեյի ոստիկանությունը որոշել է օգտագործել ենթադրաբար անսովոր և ինքնատիպ մեթոդ՝ քաղաքացիներին նախազգուշացնելու համար հետախուզվող հանցագործների մասին:
Ջիջի Հադիդը Lanvin-ի ցուցադրությունից հետո Փարիզի փողոցներում հայտնվել է ոճային և հարմարավետ հանդերձանքով:
Գիտնականները բացահայտել են, որ կաթ խմելը մեծացնում է կանանց մոտ կրծքագեղձի քաղցկեղի զարգացման ռիսկը:
Եթե նախկինները տակից էին դատարկում բյուջեն, նորերը դա անում են բացահայտ։ Բյուջեից փող են դուրս գրում, իրենց պարգևատրում են ու համարում, որ բյուջեն այլևս չի թալանվում։
Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
«Այս պահին շնորհավորում եմ բոլորին, որ Հայաստանում ոչ ոք դեռ վարակված չէ: Մնացեք այս ուրախ լուրի մակարդակում»:
Ռեալիթի-շոուի ամերիկացի աստղ եւ ձեռնարկատեր Քիմ Քարդաշյանը գրառում է արել Instagran-ում, որում պատմել է, թե հայտնիներից ում է համարում ոճի կուռք։
Դարքնեթում շատ են նրանք, ովքեր ոչ միայն ապօրինի ապրանքներ և ծառայություններ են առաջարկում, այլև փորձում են թալանել կամ շահագործել այլ օգտվողների: Իհարկե, նման մարդիկ կան նաև սովորական ինտերնետում: Բայց թաքնված ցանցերի անանունությունը նրանց թույլ է տալիս գործել ավելի արդյունավետ:
Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Մանչեսթեր Սիթիից» կրած պարտությունը (1:2):
Գարնանն ընդառաջ «Հայ համերգ Project»-ը ներկայացնում է «Գարնան գիշերով» երաժշտական կատարումը: Խոսքերի հեղինակը Վահան Հարությունյանն է, երաժշտությունը՝ Էդուարդ Բաղդասարյանի:
«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի նախկին հարձակվող Դավիդ Վիլլան բարձր է գնահատել «բլաուգրանայի» հարձակվող Լիոնել Մեսսիին:
Մոսկվան և Անկարան նախապատրաստվում են Իդլիբի ապաէսկալացիոն գոտում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակի հաղթահարմանն ուղղված խորհրդակցությունների: Այս օրերին, երբ Սիրիայի Հյուսիսում գտնվող Իդլիբի ապաէսկալացիոն գոտու շուրջ թուրքական ուժերի և զինյալների պայքարը սիրիական կառավարական բանակի հետ գտնվում է ամենաթեժ փուլում, կողմերը միմյանց մեղադրում են հարվածների մեջ, փետրվարի 25-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հույս է հայտնել, որ խորհրդակցական աշխատանքների հետևանքով կհանդարտվի իրավիճակն ապաէսկալացիոն գոտում:
Անտրամաբանական պարգևավճարներ (158 հազար դոլար) Միջուկային անվտանգության կոմիտում՝ Փաշինյանի օրոք Yerkir.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ կառավարությանը ենթակա Միջուկային անվտանգության կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանի անունով՝ խնդրելով տեղեկություններ այն մասին, թե որքա՞ն է կազմել իր ղեկավարած հիմնարկի աշխատակիցներին վճարված պարգևավճարների չափը՝ 09.05.2018 թվականից մինչև 31.12.2019 թվականը, այն է՝ Փաշինյանի իշխանության օրոք: