Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 22-ի ժամը 08:17-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Մարտի 21-ին, ժամը 14:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ոսկեհասկ գյուղի 2-րդ փողոցի վերջնամասում այրվում է տուն:
Թուրքիայի բնակչության շրջանում ծեր/տարեց բնակչության (65 և ավել տարիք ունեցող) տեսակարար կշիռն աստիճանաբար ավելանում է: Ըստ Թուրքիայի վիճծառայության հրապարակված տվյալների՝ վերջին 5 տարվա ընթացքում երկրի ծեր բնակչության թիվն ավելացել է 21.9%-ով.
Հայաստանում մարտի 22-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու ևս 30 դեպք է գրանցվել:
Մարտի 10-ին, ժամը 22-ի սահմաններում, ոստիկանության Նաիրիի բաժնում օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ Զովունի գյուղի բնակարաններից մեկում գողություն է կատարվել:
Ֆինլանդիան երեք տարի անընդմեջ գլխավորում է World Happiness Report-ի աշխարհի ամենաերջանիկ երկրների ցանկը։
Հայրերի ու դուստրերի միջև կապն աներևակայելիորեն ուժեղ կապ է և որոշում է դեպի հասուն կյանք դուստրերի ճանապարհը: Հետազոտությունները ցույց են տալիս, որ այն երեխաները, ովքեր ունեն սիրող հայր, դառնում են էմոցիոնալ առումով ավելի կայուն, սոցիալապես ակտիվ ու ինքնավստահ մարդիկ: Հայրերը հաճախ որոշիչ են դառնում դուստրերի հետագա ուղու ընտրության հարցում: Դրա համար նրանք առավել զգույշ պետք է լինեն ու մեծ ջանքեր գործադրեն իրենց աղջիկների դաստիարակության հարցում:
Ըստ Record-ի՝ 65-ամյա Մարիա Դոլորես դուշ Սանտուշ Ավեյրոն վերադարձել է տուն, ոչինչ չի սպառնում նրա առողջությանը: Մարտի 3-ին նա ինսուլտ է ստացել և ընդունվել է Ֆունշալի հիվանդանոց, մեկ շաբաթ անց նրա վիճակը բարելավվել է, և նրան տեղափոխվել են Մադեյրա քաղաքի հիվանդանոց:
Չնայած ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի ռիսկերի գնահատման կենտրոնը` պայմանավորված արտակարգ դրությամբ, գտնվում է հեռավար աշխատանքային ռեժիմում, սակայն կենտրոնի ղեկավար, սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանի խոսքով՝ ուշ ժամի, երբ մարդկային կուտակումներ չկան՝ փորձում է շրջայցեր իրականացնել խանութներում՝ ընդհանուր իրավիճակին ծանոթանալու համար։
Առայժմ հայտնի չէ, թե տնտեսության կենսունակության պահպանման համար ինչ արտակարգ միջոցառումներ կձեռնարկվեն, բայց որպեսզի դրանք լինեն գործունակ, արդյունավետ և ճիշտ ժամանակին` ցանկացած պարագայում անհրաժեշտ են հնարավորինս հստակ հիմնավորումներ:
Գերմանացի վիրուսաբան Ջոնաս Շմիդտ-Շանասիտը նախազգուշացնում է, որ համաշխարհային ֆուտբոլում դադարը կարող է հետաձգվել մինչև տարեվերջ:
Նախորդ ամիս Տավուշի մարզի Արծվաբերդի անտառտնտեսության տարածքում ապօրինի ծառեր էին հատել։
Արտակարգ դրության ժամանակ մամուլի սահմանափակումների վերաբերյալ երեկ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ քննարկում ծավալվեց, և արդարադատության փոխնախարարն ասաց, որ, եթե լրատվամիջոցը կասկած ունի՝ այս կամ այն տեղեկատվությունը կարող է խուճապ առաջացնել, կամ կարո՞ղ է հրապարակել այն, թե՞ ոչ, ապա թող խորհրդակցի պարետի հետ:
Ստեփանավան համայնքում պարզվել էր էներգետիկ անվտանգության գոտում տարբեր խախտումներով կառուցված 73 կառույց, որից 71-ի դեպքում հետագայում խախտումների վերացման ուղղությամբ միջոցներ չեն ձեռնարկվել։
Իհարկե, ճշմարիտ են պնդումները Ադրբեջանի լոբբիստական ազդեցության մասին։ Սակայն դրանք միշտ էլ եղել են։
Անգլիայի ֆուտբոլի առաջնությունը վերսկսվելուց հետո էլ կարող է անցնել առանց հանդիսականի:
168.am-ի հետ զրույցում փաստահավաք խմբի անդամ, բժիշկ Գևորգ Գրիգորյանն ասաց, որ խմբի ստեղծման հիմք են հանդիսացել ժողովրդի մեջ առաջացած բավականին շատ հարցերն ու մտահոգությունները, որոնք մնում են անպատասխան, ու հայտարարված արտակարգ դրությունը թույլ չի տալիս, որպեսզի դրանք բարձրաձայնեն անգամ լրատվամիջոցները:
Եթե վերջում լինի այն, ինչ չենք ուզում, և ԱՄՆ-ը չփոխի իր այդ կեցվածքը, ապա, այո՛, կարող ենք արձանագրել, որ հայ-ամերիկյան հարաբերություններում ինչ-որ բան այն չէ:
Հիշյալ ապօրինությունների հետևանքով մշակույթի կենտրոնի տնօրենը շորթմամբ ստացել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 3 միլիոն 600 հազար դրամից ավելի կաշառք։
Ամեն դեպքում նրա բոլոր հետազոտությունները մինչ օրս բացասական են եղել:
Եթե մի բանը գիտակցաբար է արվում, դա կարելի է «մոլորեցնելու փորձ» համարել, բայց ես կարծում եմ, որ ինքն իր տեսակով այնպիսի մարդ է, որ իր ասածներին հավատում է: Այստեղ երևույթները գնահատելու ու դրանցից ռացիոնալ հետևություններ անելու և, ըստ դրա՝ գնահատականներ տալու հարց է:
Հայաստանը Ռուսաստանի և Վրաստանի գործընկերների հետ համագործակցությամբ կարողացել է ապահովել, որ բացառության կարգով Վերին Լարսի անցակետում օրեր շարունակ գտնված ՀՀ քաղաքացիներ տեղափոխվեն Հայաստան` Վրաստանի տարածքով:
Գողության մասին ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղորդում չէր ստացվել: Ոստիկաններն իրենք էին պարզել եղելությունը, գաղտնի հափշտակությունը կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումներ ձեռնարկել:
Վրաստանի վարչապետի գլխավորությամբ գործող միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշման համաձայն՝ Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մաքսային անցակետերում ուժեղացվել է բեռնատար մեքենաների՝ այլ երկրների քաղաքացի հանդիսացող վարորդների նկատմամբ վերահսկողությունը, ովքեր վերջին 14 օրերի ընթացքում եղել են նոր կորոնավիրուսի տարածման բարձր ռիսկայնություն ունեցող երկրներում (Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն, Հարավային Կորեա, Իտալիա, Իրանի Իսլամական Հանրապետություն, Ավստրիա, Ֆրանսիա, Գերմանիա, Իսպանիա, Շվեյցարիա, Նորվեգիա, Դանիա):
Փաստահավաք խմբի գործունեության առաջին իսկ օրվանից ստացվել են տեղեկություններ, որոնք կարող են պիտանի լինել արտակարգ դրության պարետի համար:
«Յուվենթուսն» աշխատում է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի տրանսֆերի վրա:
168.am-ը ՀՀ պաշտպանության նախարարությունից փորձեց պարզել, թե կորոնավիրուսի դեպքերով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում ի՞նչ իրավիճակ է ռազմական ուսումնական հաստատություններում, որտեղ ուսումնական գործընթացը դադարեցված չէ:
առևտրի կենտրոն է համարվում առևտրի իրականացման վայրի կազմակերպչի կողմից որպես մեկ ամբողջություն տիրապետվող և կառավարվող` մեկ ամբողջական շենքում կամ իրար հետ մշտակա (ստացիոնար) անցուղիներով կապված շենքային համալիրում տեղաբաշխված առևտրի, հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համախումբ, որտեղ նախատեսված են նաև այլ ծառայությունների համար տարածքներ
ArmDay.am-ը տեղեկություն էր հրապարակել, որ քննվող քրեական գործի շրջանակներում երեկ առավոտյան խուզարկություն է տեղի ունեցել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի և փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանի բնակարաններում: Ըստ կայքի՝ վերջիններս ձերբակալվել են:
«Արցախին տրվող աջակցությունը կրճատելու ԱՄՆ Կառավարության որոշման հիմքում օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններ են»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Էդգար Էլբակյանը՝ անդրադառնալով տեղեկատվությանը, թե ԱՄՆ կառավարությունը որոշել է կրճատել Արցախում իրականացվող ականազերծման ծրագիրը։