Բաժիններ՝

Հրապարակվել է աշխարհի ամենաերջանիկ երկրների ցանկը

Ֆինլանդիան երեք տարի անընդմեջ գլխավորում է World Happiness Report-ի աշխարհի ամենաերջանիկ երկրների ցանկը։ World Happiness Report-ի զեկույցը կազմվում է ամեն տարի ՄԱԿ-ի՝ Կայուն զարգացման լուծումների ստորաբաժանման կողմից։

Դրանում գնահատվում է աշխարհի 156 երկիր և հաշվի են առնվում այնպիսի ցուցանիշներ, ինչպիսիք են կյանքի սպասվող տևողությունը, սոցիալական աջակցությունը, կոռուպցիան և այլն:

Ֆինլանդիայից բացի, ամենաերջանիկ երկրների տանյակում են նաև Դանիան, Շվեյցարիան, Իսլանդիան, Նորվեգիան, Նիդերլանդները, Շվեդիան, Նոր Զելանդիան, Լյուքսեմբուրգը և Ավստրիան։

Հայաստանը այս ցուցակում զբաղեցնում է 116-րդ հորիզոնականը՝ 2 հորիզոնականով առաջ անցնելով հարևան Իրանի Իսլամական Հանրապետությունից և 1 հորիզոնականով՝ Վրաստանից։

ԱՄՆ-ը 18-րդ տեղում է, Գերմանիան՝ 17-րդ, Ֆրանսիան՝ 23-րդ։ Ռուսաստանի Դաշնությունը զբաղեցնում է 73-րդ հորիզոնականը։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս