Բաժիններ՝

Տավուշի ոստիկանները պարզել են Արծվաբերդի անտառտնտեսությունում ծառեր հատած անձի ինքնությունը

Նախորդ ամիս Տավուշի մարզի Արծվաբերդի անտառտնտեսության տարածքում ապօրինի ծառեր էին հատել։ Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները հետախուզական միջոցառումներով փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ տարբեր տրամաչափի ութ ծառը հատել է Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ, 23-ամյա մի երիտասարդ։

Նա հրավիրվեց բաժին ու տվեց խոստովանական բացատրություն։ Նշանակվել է մասնագիտական ստուգում։ Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Հանգամանքները պարզվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս