Բարձրագույն դատական խորհուրդը տեղեկացնում է, որ հաշվի առնելով երկրում կորոնավիրուսի համավարակի կանխարգելմանն ուղղված միջոցառումների շրջանակներում դատարանների բնականոն գործունեության ապահովման անհրաժեշտությունը և առկա օրենսդրական հնարավորությունները՝ Հայաստանի Հանրապետության բոլոր դատարաններին հատկացվել են տեսախցիկներ և պրոյեկտորներ` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածին համապատասխան` դատավարության մասնակիցների մասնակցությունը դատական նիստերին՝ տեսաձայնային հեռահաղորդակցության միջոցների կիրառմամբ ապահովելու նպատակով:
Հիշեք, որ անգամ ԿԲ-ն է շրջանառությունից հանում հին թղթադրամները՝ վիրուսի տարածումը թղթե կրիչների միջոցով սահմանափակելու համար:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հայաստանում կորոնավիրուսի թեստ հանձնած ոստիկանների մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել:
Օրերս Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ վստահեցրեց, որ երկրում հաստատված մեկամսյա արտակարգ դրության պայմաններում ՏՄՊՊՀ-ում ստեղծվել է շուրջօրյա աշխատանքային խումբ, որը խոշոր տնտեսվարողների մոտ գների և պաշարների մոնիտորինգ է իրականացնում:
Չինաստանը պատրաստ է Հայաստանին հավելյալ աջակցություն ցուցաբերել՝ անհատույց տրամադրելով բժշկական հատուկ արտահագուստ և թոքերի արհեստական օդափոխության սարքեր 110.000 ԱՄՆ դոլարի չափով:
ՀՀ-ում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով արտակարգ դրություն հայտարարելուց հետո ոստիկանությունը կազմել է 73 արձանագրություն՝ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներում սահմանված քանակից ավելի անձանցով երթևեկություն կազմակերպելու համար։
ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանը ներկայացրեց, թե ոստիկանությունում ինչ միջոցներ են ձեռնարկվում կորոնավիրուսից պաշտպանվելու համար:
ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի հերթապահ խմբի ծառայողը մարտի 22-ին՝ ժամը 22։00-ի սահմաններում, ահազանգ է ստացել, որ դիտաշտարակների միջնամասում տեղի է ունեցել ներնետում։
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝COVID-19-ով հիվանդների թիվը 350 հազար 646 է:
168.am-ը մարտի 12-ին տեղեկացրել էր այն մասին, որ իրենց հեղափոխության պահապաններ կոչած անձինք, զինվորական հագուստներով, փնտրել ու գտել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին քննադատական, իրենց խոսքով` հայհոյական արտահայտություններ թույլ տված տղամարդուն ու խմբով, սպառնալիքներ հնչեցնելով` պարտադրում էին վերջինիս ներողություն խնդրել։
«Արմենիա» ավիաընկերությունը նոր տիպի կորոնավիրուսի պատճառով չեղարկված չվերթների ուղևորներին կառաջարկի իրենց տոմսերի արժեքներին համարժեք վաուչերներ մեկ տարի ժամկետով օգտագործման պայմանով։
Ռուսաստանից 9 ինքնաթիռով Իտալիա է հասել մոտ 100 ռուս ռազմական մասնագետ, տեխնիկա, գույք` կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցության համար:
Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի այսօրվա՝ մարտի 23-ի նիստի ժամանակ, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանատուները զեկուցել են կորոնավիրուսի կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը:
Նորքի ինֆոկցիոն հիվանդանոցի վարակաբան Աշոտ Պապիկյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր օգտահաշվի միջոցով դիմել է հանրությանը՝ կոչ անելով մնալ տանը։ Պապիկյանը գրում է, որ 13 օր է, ինչ ինքն ու հիվանդանոցի գրեթե ողջ անձնակազմը մեկուսացել է:
Պանդեմիան մարդկանց երեք ճամբարների է բաժանել` նրանց, ովքեր սթափ են գնահատում իրավիճակը, նրանց, ովքեր չափազանցնում կամ, ընդհակառակը, թերագնահատում է վտանգը։ Վերջիններս թիվը աստիճանաբար մեծանում է։ Ընդ որում, դավադրության տեսության կողմնակիցներ կան նաև լրագրողների շրջանում։
Հայ-վրացական սահմանի Սադախլոյի անցակետի մուտքը բաց կլինի բեռնատարների համար. մուտքը դեպի Վրաստան ժամանակավորապես վրացական կողմից դադարեցվել էր այդ երկրի տարածքում բեռնատարների մեծաքանակ առկայության և կարանտինի պատճառով:
Կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների շրջանակում, հանրային առողջության պահպանմանն ուղղված քայլերի համատեքստում Սիրիայի տեղեկատվության նախարարությունը որոշել է դադարեցնել տպագիր թերթերի հրատարակումը մինչև հետագա ծանուցումը:
Մարտի 22-ին Էջմիածնի Շահումյան փողոցի բնակարաններից մեկը ահազանգով մեկնած ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները հայտնաբերեցին 53-ամյա տանտիրոջ դին։
Օդի ջերմաստիճանը մարտի 23-ի ցերեկը, 24-28-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով
Հարավային Կորեայում մարտի 23-ի ժամը 03:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը կազմում է 8 հազար 961:
Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահի տեղակալ է նշանակվել Տիգրան Սարգսյանը։
Իրանի Իսլամական Հանրապետությունում գարնանային ջրհեղեղների պատճառով զոհվել է յոթ մարդ։
«Իմ խոսքը կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստին». Նիկոլ Փաշինյան:
168.am-ի հետ զրույցում Գլխավոր դատախազության Հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանն ասաց, որ բողոքարկման հիմքում դրված է նախ՝ այն, որ դատական ակտը կայացվել է «բացարկման ենթակա դատարանի կողմից» (խոսքը վերաբերում է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանին, որի որոշամբ Արմեն Թավադյանն ազատ էր արձակվել, իսկ դատախազությունը, մինչև Թավադյանի ազատ արձակելու մասին որոշումը կայացնելը, ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել), ինչպես նաև՝ կայացված որոշման պատճառաբանված, հիմնավոր և օրինական չլինելու հանգամանքը:
Ղրղզստանի կառավարությունը դիտարկում է գործազուրկ մնացած քաղաքացիներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու ուղիները:
Մեր հարևան երկրների հետ սահմանները գործում են, ուղղակի կան բեռնափոխադրումների սահմանափակումներ. Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանի խոսքով՝ Իրանի հետ թույլատրվում է այն ապրանքների շրջանառությունը, որոնք անհրաժեշտ են տնտեսությանը և տնտեսվարողներին:
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի կարծիքով, կորոնավիրուսի հետ կապված ներկայից իրավիճակը թույլ չի տալիս խաղերն անցկացնել ի սկզբանե որոշված պլանների համաձայն:
Վրաստանում կարանտինային հայտարարված Բոլնիսի և Մարնեուլիի շրջանների մուտքերում երկրի զինված ուժերի արևելյան հրամանատարությունը ներքին գործերի նախարարության հետ միասին ստեղծել է հսկիչ-անցագրային կետեր:
Ստամբուլի հայկական «Լույս» ինտերներային հեռուստաալիքը ևս միացել է նոր կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում Թուրքիայում անցկացվող «Մնա տանը» արշավին: Այս համատեքստում հեռուստաալիքն ուղիղ եթերով հեռարձակել է Ստամբուլի Ֆերիքյոյ/Ֆերիգյուղ շրջանի հայկական Սուրբ Վարդանանց եկեղեցում մարտի 23-ին տեղի ունեցած կիրակնօրյա պատարագը: