Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով հիվանդների թիվն անցել է 940 հազարից: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 47 հազարից:
«Կորոնավիրուսի աղբյուրների թիվ հիմա չեմ կարող նշել, բայց դրանք շատ են, որովհետև առաջին մի քանի աղբյուրներից բազմաթիվ նոր աղբյուրներ են առաջացել, և ինչպես նշեցի՝ հենց այսօր ունենում ենք բերովի դեպքեր, օրինակ՝ Հայաստանի սահմանը հատող բեռնատարների վարորդների կողմից, ինքնաթիռով Հայաստան վերադարձով մեր քաղաքացիների կողմից։ Առնվազն այն դեպքերը, որոնք հաստատել ենք, հիմնականում սահմանային անցակետերում են հայտնաբերվում և արագ մեկուսացվում, տեղափոխվում են համապատասխան հիվանդանոցներ կամ մեկուսացման վայրեր»:
Կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Զինված ուժերին սնունդ մատակարարող կազմակերպություններից նման գործընթացը այսուհետև կիրականացվի նախապես 10 տոկոս կանխավճարի տրամադրմամբ:
«Մահճակալներ նախատեսվում են ոչ միայն Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի սպասասրահում, այլև Հայաստանի բոլոր մարզերում առանձնանցվել են մարզադահլիճներ, դահլիճներ, որոնք անհրաժեշտության դեպքում վերածվելու են հոսպիտալների՝ միջին ծանրության պացիենտների համար, միգուցե նաև՝ ծանր պացիենտների համար»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Կորոնավիրուսի պատճառով Կիպրոսը ևս 14 օրով երկարաձգել է թռիչքների արգելքը:
Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երգչախմբի երգչուհի Աննա Սարդարյանի մահվան դեպքին` նշելով, որ խոսել է երգչուհու հարազատների հետ․
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում կորոնավիրուսի թեստավորման համար նմուշառում է իրականացվել, ինչի արդյունքում «Վարդաշեն» ՔԿՀ-ի Պահպանության բաժնի աշխատակիցներից մեկի մոտ ախտորոշվել է COVID-19։
Փոխվարչապետ, գլխավոր պարետ Տիգրան Ավինյանն այսօր Կառավարության նիստի ժամանակ տեղեկացրեց, որ այն անձինք, որոնք գտնվում են ինքնամեկուսացման մեջ, զանգեր են ստանալու Կառավարության տեղեկատվական կենտրոնից՝ Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցների և համաճարակաբաններից կողմից:
ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյան ապրիլյան պատերազմի չորրորդ տարելիցի կապակցությամբ գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ կորոնավիրուսի գրանցման նոր դեպքերի կեսից ավելին եղել են մեկուսացված կամ ինքնամեկուսացված, կամ շփում են ունեցել նախկինում հաստատված դեպքերի հետ.
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր Կառավարության նիստի ժամանակ տեղեկացրեց, որ այսօրվա դրությամբ ունեն կորոնավիրուսով վարակվածների մի փոքր մեծ թիվ՝ 92 դրական դեպք, որոնց գերակշիռ մասն ի սկզբանե գտնվել է կասկածելի գոտում՝ կարանտինում կամ շփման զոնայում:
Մեկնարկել են Արցախի Հանրապետությունում բնակվող 440 միայնակ քաղաքացիներին մեկ ամսվա պարենամթերքի և հիգիենիկ պարագաների տրամադրման աշխատանքները։
Ճապոնիայի կառավարությունը որոշում է կայացրել ապրիլի 3-ից անորոշ ժամկետով մուտքի արգելք կիրառել 49 պետություններից և շրջաններից ժամանող կամ վերջին 14 օրերի ընթացքում այդ երկրներ և շրջաններ այցելած քաղաքացիների նկատմամբ:
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման համար կառավարությունը ապրիլի 2-ի նիստում ընդունեց իններորդ միջոցառման փաթեթը, որով նախատեսվում է միանվագ դրամական աջակցություն հատկացնել սոցիալական խնդիրների առջև կանգնած մինչև 18 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքներին:
Թուրքիայում ապրիլի 1-ի դրությամբ նոր տեսակի կորոնավիրուսից (Covid-19) մահացել է ևս 63 մարդ։ Այս մասին Twitter միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։
Նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով, Պարետի որոշմամբ, ՀՀ ողջ տարածքում մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումները կշարունակվեն մինչև ապրիլի 12-ը։
Բոլոր այն երեխաները (0-18տ), ում երկու ծնողները չունեն գրանցված աշխատանք, կստանան 26.500 դրամ մեկանգամյա աջակցություն:
Եվրոպան շարունակում է պայքարել կորոնավիրուսի համաճարակի դեմ: Այստեղ առողջապահական համակարգը ճգնաժամի եզրին է: Գերմանիան շարունակում է ընդունել հիվանդներին Ֆրանսիայից ու Իտալիայից: Այս մասին գրում է «Ամերիկայի ձայնը»:
ԱՄՆ իշխանությունները հունվարից սկսած աշխարհի տարբեր երկրներից տարհանել են շուրջ 6 հազար դիվանագիտական աշխատողների ու նրանց ընտանիքների անդամների:
2019 թվականի բյուջեի եկամուտները առաջին եռամսյակի տվյալներով գերակատարվել են 8,9 միլիարդ դրամի չափով, իսկ այս տարվա առաջին եռամսյակի ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածին գերազանցում են 49.5 միլիարդ դրամով, կամ 16.5 տոկոսով:
«Աշխարհին և Հայաստանին համակած համավարակը պարտադրում է հակաճգնաժամային կառավարման առաջնահերթ քայլեր: «Ժառանգությունը», գիտակցելով ընդհանուր աղետի հաղթահարման հրամայականը, ներքաղաքական և հանրային համախմբման անհրաժեշտությունը, կառավարությանն առաջարկում է առաջնային հրատապ հետևյալ քայլաշարը:
Նյու Յորքը շարունակում է պայքարել կորոնավիրուսի համաճարակի դեմ: Քաղաքային իշխանությոնները շատ վայրերում բացում են վրանային հիվանդանոցներ: Իրավիճակը մոտ է պատերազմականին: Այս մասին գրում է «Ամերիկայի ձայնը»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության նիստի մեկնարկին շնորհակալություն հայտնեց Արցախի ժողովրդին՝ տեղի ունեցած համապետական ընտրություններ անցկացնելու համար՝ շեշտելով, որ Արցախում տեղի է ունեցել բարձր որակի ընտրություններ, ինչի մասին վկայում են ընտրությունների պաշտոնական արդյունքները:
Կորոնավիրուսի հասցրած վնասը մեղմելու համար ստորագրված $2,2 տրիլիոն աջակցության ակտը նախատեսում է օգնություն տրամադրել ինչպես անհատներին, այնպես էլ փոքր և մեծ բիզնեսին։
Այսօր լրանում է 2016 թվականի Ապրիլյան քառօրյա պատերազմի 4-րդ տարելիցը և ես առաջարկում եմ մեկ րոպե լռությամբ հարգել մեր բոլոր զոհերի հիշատակը:
Այս տեսանյութում ժամանակագրական կարգով ներկայացված են քառօրյա պատերազմի ժամանակ Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատարի գործողությունները ռազմական և դիվանագիտական ճակատներում:
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ:
Ապրիլի 1-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 92 նոր դեպք, որոնց գերակշիռ մասը փոխկապակցված են նախկինում հաստատված դեպքերի հետ, ինչպես նաև կան նոր դեպքեր՝ Հայաստան ժամանած մեր քաղաքացիների մոտ:
Չինաստանի բնակիչները կորոնավիրուսը հաղթահարելուց հետո կրկին վերադարձել են սննդի մեջ չղջիկներ օգտագործելուն, գրում է Daily Mail պարբերականը։
ԱՄՆ-ում վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 1374 մարդ, նրանցից 588-ը՝ Նյու Յորքում: