Բաժիններ՝

«Երգչուհին այդ պահին հրաժարվել է թեստավորումից, ասել է առավոտյան կդիմի հիվանդանոց․ առավոտյան մահը վրա է հասել»․ Ալինա Նիկողոսյան

Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երգչախմբի երգչուհի Աննա Սարդարյանի մահվան դեպքին` նշելով, որ խոսել է երգչուհու հարազատների հետ․

«Կինը ապրել է տանը միայնակ, չգիտեմ՝ ունեցե՞լ է թոքաբորբ, թե՞ ոչ, որովհետև դա պետք է հաստատի դիահերձարանը, և չգիտեմ՝ դա հանրայնացվելո՞ւ է, թե՞ ոչ։

Ամեն դեպքում, շտապօգնության կանչ է գրանցվել, բժիշկները գնացել են, երգչուհուն հրավիրել են, որպեսզի անցնի թեստավորում և հոսպիտալացվի, բայց նա այդ պահին հրաժարվել է և ասել է, որ առավոտյան կդիմի հիվանդանոց։ Առավոտյան, արդեն, մահը վրա է հասել։ Արդեն իրենց շրջանակը պարզվում է, քույրը վատառողջ է, և մեր մասնագետները կապ են հաստատել նրա հետ»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս