«Հայաստանի բոլոր մարզերում առանձնանցվել են մարզադահլիճներ, դահլիճներ, որոնք անհրաժեշտության դեպքում վերածվելու են հոսպիտալների»․ Արսեն Թորոսյան
«Մահճակալներ նախատեսվում են ոչ միայն Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի սպասասրահում, այլև Հայաստանի բոլոր մարզերում առանձնանցվել են մարզադահլիճներ, դահլիճներ, որոնք անհրաժեշտության դեպքում վերածվելու են հոսպիտալների՝ միջին ծանրության պացիենտների համար, միգուցե նաև՝ ծանր պացիենտների համար»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Նախարարն ընդգծեց․ «Պետք է պատրաստ լինենք ցանկացած սցենարի և դրա մեջ ոչ մի տարօրինակ բան չկա։ Ավելին, տարօրինակ կլիներ, եթե այդպիսի սցենարներ չքննարկվեին։ Քննարկվում են շատ ավելի վատ սցենարներ նաև, ինչպես շատ երկրներում, երբ հնարավոր է, որ ընդհանրապես հիվանդանոցներում, այդ թվում՝ մարզադահլիճներում տեղ չլինի պացիենտներին բուժելու համար, և հենց դրանով է կարևոր մեր բոլորի բարձր պատասխանատվության զգացումը՝ դա թույլ չտալու համար։ Բայց եթե այդպիսի իրավիճակ, ամեն դեպքում, զարգանա, մենք պետք է պատրաստ լինենք դրան, ինչպես ցանկացած արհավիրքի դեպքում»։