2019թ. բյուջեի եկամուտներն առաջին եռամսյակի տվյալներով գերակատարվել են 8,9 միլիարդ դրամով. Փաշինյան
2019 թվականի բյուջեի եկամուտները առաջին եռամսյակի տվյալներով գերակատարվել են 8,9 միլիարդ դրամի չափով, իսկ այս տարվա առաջին եռամսյակի ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածին գերազանցում են 49.5 միլիարդ դրամով, կամ 16.5 տոկոսով: Այս ցուցանիշներն էլ 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավելի են 60.5 միլիարդ դրամով, կամ 23.5 տոկոսով: Այսպիսով կարող ենք ասել, որ մենք՝ ճգնաժամի եզրին բավականին լուրջ գերակատարումներ ենք ունեցել և 2018 թվականի համեմատ 2020 թվականի առաջին եռամսյակում մեր եկամուտները ավերացրել ենք ավելի քան 100 միլիարդ դրամով:
Այս տնտեսական ցուցանիշները Կառավարության ապրիլի 2-ի նիստում ներկայացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ թեև կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված այս տեմպերը կկորցնենք, սակայն ակնհայտ է, որ կառավարության տնտեսական քաղաքականությունն արդյունավետ է և մենք տիրապետում ենք տնտեսության զարկերակին:
Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ բոլոր այն տնտեսվարողներին, որոնք պարտաճանաչ վճարում են իրենց հարկերը, շնորհակալություն հայտնեց նաև ՊԵԿ-ին՝ հարկահավաքության գործը բարեհաջող իրականացնելու համար և ընդգծեց, որ ճգնաժամի պարագայում հարկային կարգապահությունը պետք է խստանա:
«Անդրադառնալով այն շրջիկ խոսակցություններին, որ մարդիկ չենք աշխատում, մենք հարկեր ենք հավաքում: Նշում եմ, որ գործնականում հնարավոր չէ հարկ հավաքել այն մարդկանցից, որոնք շրջանառություն չունեն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: