Արամ Խաչատրյանը վայր է դնում մանդատը. Նա պաշտոն կստանա գործադիրում

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արամ Խաչատրյանը վայր է դնում պատգամավորական մանդատը։ Այս մասին 168.amի հետ զրույցում ասաց պատգամավորը։

«Մանդատս վայր եմ դնում, որպեսզի տեղափոխվեմ գործադիր, այնտեղ պետք է աշխատեմ, բայց թե ինչ պաշտոն պետք է զբաղեցնեմ, կներեք՝ այս պահին չեմ կարող ասել»,- նշեց Արամ Խաչատրյանը։

Հարցին՝ նախարարի՞, թե՞ փոխնախարարի պաշտոն է զբաղեցնելու, Արամ Խաչատրյանը պատասխանեց. «Չեմ կարող այս պահին ասեմ, ամեն ինչ քննարկման փուլում է»։

Հիշեցնենք, որ Արամ Խաչատրյանը ԱԺ պատգամավոր է ընտրվել 2018 թվականի դեկտեմբերի 9-ին՝ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 9 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:

Տեսանյութեր

Լրահոս