Բաժիններ՝

Ռուս խաղաղապահներն ականազերծել են Ստեփանակերտի հարավային հատվածը

Ռուս խաղաղապահներն ինժեներական հետախուզում և ականազերծում են իրականացրել Ստեփանակերտի հարավային հատվածում: Ինչպես տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարության կայքէջը, մեկ օրում մաքրվել է մոտ հինգ հեկտար տարածք, 500 մետր ճանապարհ և 24 շենք, հայտնաբերվել և ոչնչացվել է 6 չպայթած զինամթերք:

«Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղում ինժեներական ստորաբաժանումների կողմից ականազերծվել է ավելի քան 70 հեկտար տարածք, ավելի քան 23 կիլոմետր ճանապարհ, 157 տուն եւ սոցիալական օբյեկտներ. հայտնաբերվել եւ վնասազերծվել են ավելի քան 4500 պայթուցիկ առարկաներ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031