«Ունեմ մեկնաբանություն, բայց չենք ուզում այդ մեկնաբանությունը հայտնել». Հրաչյա Հակոբյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանն այս օրերին չի ցանկանում լրագրողների հետ զրույցել և մեկնաբանություններ տալ երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

168.am-ը պատգամավորից հետաքրքրվեց, թե բազմաթիվ քաղաքացիներ պահանջում են վարչապետի հրաժարականը՝ պնդելով, որ նա պետք է հրաժարական տա:

– Կներեք, ես չեմ խոսում, մեկնաբանություն չեմ տալիս:

– Ինչի՞ հետ է կապված:

– Ուղղակի չեմ ցանկանում։

– Նախկինում խոսում էիք, բոլոր հարցերը մեկնաբանում էիք:

– Շատ լավ է, որ այդ ամենը հիշում եք, բայց թույլ տվեք այս փուլում  չմեկնաբանել:

– Այսինքն՝ տեղի ունեցածի հետ կապված մեկնաբանություններ չունե՞ք:

– Իհարկե ունեմ մեկնաբանություն, բայց չենք ուզում այդ մեկնաբանությունը հայտնել, որևէ հարց չեմ ուզում մեկնաբանել, ճիշտ հասկացեք:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս