«Գլուխը պատով էր տալիս». Ալեն Սիմոնյանը՝ իմքայլական պատգամավորին

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն առաջարկում է մի կողմ դնել այն ատելությունը, որը մեկը մյուսին է վերագրում, և նստել ու որոշել, թե հետագա անելիքները որոնք են, որպեսզի ավելի շատ խնդիրներ չլինեն:

«Այն ամենը, ինչ այսօր տեղի է ունենում, մեր խնդիրներն ավելի է խորացնում»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ալեն Սիմոնյանը:

Անդրադառնալով համացանցում հայտնված տեսանյութին, որտեղ Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցները զենքն ուղղած ժողովրդի վրա՝ անցնում էին փողոցով, Ալեն Սիմոնյանն ասաց, որ խուճապի մեջ են այն մարդիկ, որոնք մտածում են, թե դա խուճապ է:

«ՀՀ-ն փաստացի գտնվում է պատերազմական դրության մեջ, և կարելի է ասել, որ երկու անգամ իրավիճակ է եղել, երբ, օրինակ, ԱԺ նախագահին ցանկացել են սպանել: Գնացել մտել են նաև Կառավարության շենք և վարչապետի տուն: Այսինքն՝ համարում եք, որ անհանգստանալու որևէ բան չկա՞, երբ մենք ունենք Ադրբեջան և նման լարված իրավիճակ: Իսկ ձեզ թվում է՝ մնացած բոլոր երկրների ղեկավարները կամ այն թեկնածուները՝ 17  կուսակցությունների,  որոնք թիկնապահներով կանգնած էին այստեղ, պարոն Վանեցյանը, որ 6  թիկնապահով է միտինգի գալիս: Մենք խոսում ենք փաստացի երկրի ղեկավարի մասին, որը պատերազմի մեջ է, մենք, բացի հրադադարի պայմանագրից, որևէ բան չունենք, կարծես թե բոլորը դրա մասին մոռացել են»,- շեշտեց նա:

Հարցին՝ եթե Սերժ Սարգսյանը նման համաձայնագիր ստորագրեր, որպես ընդդիմություն՝ չէի՞ն պահանջելու նրա հրաժարականը, Ալեն Սիմոնյանը պատասխանեց՝ Սերժ Սարգսյանը լեգիտիմ նախագահ չի եղել:

«Սերժ Սարգսյանը լեգիտիմ նախագահ չէր, երբ ապրիլյան պատերազմը տեղի ունեցավ,  ՔՊ-ն իր ամբողջ կազմով մեկնել էր առաջնագիծ, դրանից հետո մենք օրակարգ չձևավորեցինք: «Եթե»-ներով հարցերի չենք պատասխանում: Թե այս ամենի պատասխանատուն ով է, ինքն այդ մասին անընդհատ ասում է»,- հավելեց նա:

Ալեն Սիմոնյանը նաև ընդգծեց, որ իրենք կառչած չեն իրենց աթոռներից, ինչպես հաճախ ասում են ընդդիմախոսները, իրենցը «խաչ» է:

«Մարդը չի կարող կառչած մնալ իր խաչից, աթոռից կառչած մնալու տրամաբանությունն այն ժամանակ էր, երբ այդ շենքում քայլում էին օլիգարխները ու մարդկանց փող էին բաժանում: Մենք ՀՀ-ում ունենք անելիք, որոշումը կայացնողը ժողովուրդն է, կանենք ընտրություններ, երբ դրա ժամանակը գա: Կարո՞ղ եք ասել, ինչո՞ւ էին Դաշնակցության անդամները մտնում «Ազատության» շենք»,- նշեց ԱԺ փոխնախագահը:

Դիտարկմանը, որ իշխանական պատգամավոր Քրիստինե Պողոսյանն էլ լրագրողին էր սպառնում, թե՝ սպասեք ու ձեր հալը կտեսնեք, Ալեն Սիմոնյանը նկատեց. «Գլուխը պատով էր տվել»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս