Բաժիններ՝

Բուրյաթիայում երկրաշարժի մագնիտուդը կազմել է 7,6

Դեկտեմբերի 10-ի առավոտյան Բուրյաթիայում տեղի ունեցած երկրաշարժի մագնիտուդը կազմել է 7,6: Այդ մասին հաղորդվում է հանրապետության ԱԻՆ-ի կայքում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ցնցումներն զգացվել են յոթ մունիցիպալ կազմավորումներում՝ Կաբանսկի, Մերձբայկալյան, Իվոլգինսկի, Զաիգրայեւոյի, Սելենգինսկի, Տարբագատայսկի շրջաններում եւ Ուլան Ուդեում: Այժմ 75 խմբի ուժերով անցկացվում է բնակչության կենսապահովման եւ էներգետիկայի օբյեկտների հետազոտություն: Տուժածների եւ ավերածությունների մասին տեղեկատվություն չկա:

«Այսօր ժամը 05:45-ին (Երեւանի ժամանակով 01:45-ին) Կաբանսկի շրջանի տարածքում գրանցվել է 7,6 մագնիտուդով սեյսմաիրադարձություն»,-ասվում է հաղորդագրության մեջ: Երկրաշարժից հետո բարձր պատրաստության ռեժիմ է սահմանվել Իրկուտսկում: Այս քաղաքի հերթապահ ծառայություններն սկսել են տեղեկատվություն հավաքել հետեւանքների մասին: Շենքերի վնասվածքների մասին հաղորդագրություններ քաղաքացիներից չեն ստացվել: Զոհեր եւ ավերածություններ չեն հայտնաբերվել: Կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտիները, ռազմավարական օբյեկտները, որոնք գտնվում են Իրկուտսկի տարածքում, աշխատում են հաստիքային ռեժիմով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս