«ԱԺ դաշտի «հարձակվողները» ակնհայտորեն կրթության պակաս ունեն, էլ չեմ խոսում բարեկրթության մասին»

Վահրամ քահանա Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ԱՆՑՅԱԼԸ ԱՆՑԱԾ ՉԷ /10․12․2020թ․/

– Ոմանք շփոթում են Եկեղեցին առանձին խմբերի հետ` մոռացության փորձելով տալ պարզ ճշմարտությունը, որ ԵԿԼԵԶԻԱ նշանակում է «ժողովրդի հավաքականություն»։ Մնացյալը հարկ չկա մանրամասնելու։

– Քրիստոնյան, հավատարիմ իր դավանանքին, քրիստոնյա պարտավոր է լինել ամենուր, անգամ քաղաքականության մեջ։

– «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի ուսումը կենսական անհրաժեշտություն է, որպեսզի ապագա ԱԺ պատգամավորները իրենց եկեղեցագիտությամբ «չփայլեն»։

– ԱԺ դաշտի «հարձակվողները» ակնհայտորեն կրթության պակաս ունեն, էլ չեմ խոսում բարեկրթության մասին։ Ամեն ինչ չէ, որ պրիմիտիվիզմով, ամբոխային հաճոյախոսությամբ և ճամարտակությամբ կարելի է առաջ տալ։ Արդյունքն արդեն ակնհայտ է։

– Ամեն մարդ ունի առաքելություն։ Հետևաբար, փողոցում անցնող պատահական մարդ չկա, ինչպես որ թերևս պատահական չէին նաև որոշ անցորդներ տարիներ առաջ։ Լավ չէ մարդկանց տեսակավորել։

– Պատգամավորներից ոմանք էլ կարճ հիշողություն ունեն, պատեհապաշտ և ․․․ են, և լավ կլինի, որ ժողովրդի մանդատով ավել-պակաս ճառելու փոխարեն հայրենիքը փրկելու իրական պատասխանատվություն, «կարողություն և հասունություն» դրսևորեն։

– ՀԱՅՈՐԴԻՆԵՐ, հայհոյանքի, վիրավորանքի և թշնամանքի մեջ բարիք չկա։ Իսկ հաշտությունն ու համերաշխությունն էլ չպիտի բխեն քաղաքական նպատակահարմարություններից, այլ ԲՈԼՈՐԻ կողմից պիտի կենսական նկատվեն՝ ի սեր հայրենիքի։
ՈՎ ԱԿԱՆՋ ՈՒՆԻ՝ ԿԼՍԻ»։

Տեսանյութեր

Լրահոս