Թուրքական զորքերն սկսել են հեռանալ Իդլիբի նահանգի դիտակետից. Al-Masdar
Թուրք զինվորականներն սկել են հեռանալ Իդլիբի նահանգի հարավ – արեւմտյան մասում գտնվող Ազ Զուրբա քաղաքի՝ իրենց դիտակետից, որը շրջապատված է կառավարական բանակի ուժերի կողմից: Դեկտեմբերի 10-ին այդ մասին հայտնել է Al-Masdar պորտալը՝ վկայակոչելով Իդլիբի տեղական աղբյուրներ:
Նրանց տեղեկատվությամբ՝ թուրք զինվորները պահակետից մեկնել են մի քանի բեռնատարներով: Ազ Զուրբայի պահակետը գտնվում է Հալեպ – Դամասկոս ռազմավարական խճուղու մերձակայքում, որով անվտանգ երթեւեկությունը Սիրիայի կառավարությունը ձգտում է ապահվելու պատերազմի հենց ամենասկզբից: Սիրիայի հյուսիս – արեւմուտքում մնում են ընդամենը մի քանի թուրքական դիտակետեր, դրանք բոլորը շրջապատված են սիրիական բանակի կողմից, նշում է Al-Masdar-ը:
Չնայած այն բանին, որ 2018 թվականի Սոչիի համաձայնությունները որոշե լէին Սիրիայում թուրք զինվորականների կողմից 12 դիտակերտերի ստեղծում, Թուրքիան հիմնել է 50 այդպիսի պահակետեր՝ հիմնականում Իդլիբի եւ Հալեպի նահանգներում, նշում է պորտալը: Դրանցից մի քանիսը թուրք զինվորականներն ավելի ուշ հարկադրված են եղել թողնել դրանք սիրիական բանակի կողմից շրջապատվելուց հետո, հաղորդել է ՏԱՍՍ-ը: