«Թշնամին ոչ թե Սյունիքի վրա աչք ունի, այլ ամբողջ Հայաստանի, և արդեն սկսել է դիտարկել Հայաստանը որպես Թուրքիայի մի նահանգ տարբերակը»
Փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ինչո՞ւ պետք է հեռանա այսօրվա իշխանությունը։
Հեռացումն այլևս դուրս է բարոյական համատեքստում դիտարկելու բովանդակությունից։
Հարցն այստեղ շատ ավելի վտանգավոր և կործանարար իրողության մասին է։
Թշնամին անցել է հոգեբանական շատ ուժեղ պատերազմի և այդ պատերազմում մենք, այսինքն՝ իշխանությունը, կրկին տանուլ է տալու։ Թշնամին այսօր շատ լավ է ճանաչում մեր իշխանությանը, գիտի նրանց ձախողումների պատճառները, թերությունները, մեր իշխանության նկատմամբ միջազգային նկալումները և գործի է դնում հոգեբանական ջախջախումը։
Իմ երկրի վարչապետին, առաջին դեմքին անընդհատ վիավրորղ, նվաստացնող թշնամին հոգեբանորեն նաև ինձ է վիրավորում և նվաստացնում։
Ո՞վ պետք է գա։ Չգիտեմ, թե ով պետք է գա, թե ում կարող եմ այլևս վստահել և իսկապես հավատալ, որ կդառնամ հպարտ քաղաքացի։ Հավատս կորել է բոլորի և ամեն ինչի նկատմամբ։ Այն հավատը, որը 2018թ․ գարնանն ավելի ամպրապնդվեց, ապագայի հանդեպ հավատը։
Նորից եմ ասում, թշնամին ոչ թե Սյունիքի վրա աչք ունի, այլ ամբողջ Հայաստանի, և արդեն սկսել է դիտարկել Հայաստանը որպես Թուրքիայի մի նահանգ տարբերակը։ Ավելին ասեմ, խոսում են, որ կարող են Թուրքիայի պետականության ձևը փոխել, և դարձնել դաշնային հանրապետություն․․․
Ի՞նչ է պետք մեզ անել։ Օր առաջ պետք է փոխվի իշխանությունը, գա նորը, որին չի ճանաչի թշնամին, գոնե տևական ժամանակ չի կարող հասկանալ ուժեղ և թույլ կողմերը որոնք են, գոնե էլ չի նվաստացնի երկրիս վարչապետին, որը պարտվել է իրեն․․․
Հատուկ տհասների, հատուկ անհայրենիքների համար ասեմ, որ չունեմ քաղաքական որևէ ուղղվածություն, իմ կուսակցությունը իմ Հայրենիքն է, այն հայրենիքը, որը հիմա արյունաքամ է լինում, քանի որ վիրակապը, որ դրել են վերքին, չմշակված վերքին են դրել, և միշտ վիրակապը փոխելիս ավելի ուժեղ է ցավում։
Երեկվա օրվանից բան չհարցնեք․․․»։