Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1077, մահվան՝ 36 նոր դեպք

Հայաստանում դեկտեմբերի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1077 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 146 317-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 29 քաղաքացի, մահացածների թիվը 2445 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 7 դեպք: Դեկտեմբերի 11-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 613 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 36 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3058-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 1592 է, ընդհանուր առողջացածներինը՝ 123 474, փաստացի բուժվողներինը՝ 19 785 (մեկ օրում նվազել է 551-ով): Մեկ օրում արվել է 3057 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 542 394 թեստ:

Տեսանյութեր

Լրահոս