Հետպատերազմյան շրջանում շեշտակիորեն աճել են բնակարանների վարձակալության գները․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Հետպատերազմյան շրջանում շեշտակիորեն աճել են բնակարանների վարձակալության գները։

Մի քանի բրոքերների հետ զրույցից պարզ դարձավ, որ թանկացումը պայմանավորված է Արցախից Հայաստան տեղափոխված փախստականների փաստով։ Եթե, օրինակ, սեպտեմբերին կարելի էր Երեւանի ծայրամասային թաղամասերում 60-80 հազար դրամով տներ վարձակալել, ապա այսօր մեկնարկային գները ամենափոքր քառակուսիների համար սկսվում են 100 հազար դրամից։

Բրոքերների կանխատեսումներով, այս իրավիճակը կարող է շարունակվել մինչեւ գարուն՝ մարտ-ապրիլ ամիսները, մինչեւ վիճակը կայունանա»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031