Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Լիլիթ Միրզախանյանն ազատվել է Արարատի մարզպետարանի գլխավոր քարտուղարի պաշտոնից

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Լիլիթ Միրզախանյանն ազատվել է ՀՀ Արարատի մարզպետարանի գլխավոր քարտուղարի պաշտոնից:

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝

Լիլիթ Միրզախանյանին ազատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանի գլխավոր քարտուղարի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։

Հիշեցնենք, որ ըստ մամուլի հրապարակումների, Միրզախանյանը մարզպետ Գարիկ Սարգսյանի մտերիմներից է՝ մորաքրոջ հարսը:

Հավելենք, որ երեկ աշխատանքից ազատվել է նաև մարզպետ Գարիկ Սարգսյանը։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031