Բաժիններ՝

Թուրքական բանակում քրդերեն երգ երգելու համար զինվորի դեմ հետաքննություն է սկսվել

Ներկայիս Թուրքիայի հարավային Ադանա նահանգում քուրդ երիտասարդի դեմ հետաքննություն է սկսվել՝ զինվորական ծառայության ժամանակ զորամասում քրդերեն երգ երգելու, այն տեսանկարահանելու և սոցցանցում տեսանյութը հրապարակելու համար։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Քուրդ զինվորի մասին տեսանյութը կարճ ժամանակ անց հազարավոր դիտումներ է ունեցել համացանցում։ Զորացրվելու հրաման ստանալուց հետո նա իմացել է, որ իր վերաբերյալ զորամասի հրամանատարի կողմից արձանագրություն  է կազմվել։ Այդ մասին նա հայտնել է քրդական «Mezopotamya Ajansı» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։

Քուրդ երիտասարդի խոսքով՝ զորամասից իրեն հայտնել են, որ իր դեմ հետաքննություն սկսելու պատճառն այն է, որ իբր տեսանյութում զինվորական համազգեստով է եղել։ Վերջինս մեղադրվում է «գաղտնի տեղեկությունների արտահոսքի» համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս