
Ինչքան պիտի թքած ունենաս բանակիդ վրա, որ գիշերը ժամը 11-ին, մառախուղի մեջ թաղված, մեր կողմից չվերահսկվող միջանցքով Արցախ զինծառայողներով ավտոբուս ուղարկես. Էդիկ Բաղդասարյան

«Հետք» պարբերականի գլխավոր խմբագիր, լրագրող Էդիկ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Լավ ինչքան, ինչքան անպատասխանատու պիտի լինես, թքած ունենաս բանակիդ վրա, որ որոշես գիշերը ժամը 11-ին, մառախուղի մեջ թաղված, մեր կողմից չվերահսկվող միջանցքով Արցախ զինծառայողներով ավտոբուս ուղարկես: Մնացած տեղի ունեցածի միջադեպերի մասին չեմ գրում, բայց դրանով զբաղվող սպաներին ոչ թե պետք է ազատել աշխատանքից, այլ կալանավորել տեղում»: