«Այդ դրույթների կյանքի կոչելու համար Հայաստանի և Ադրբեջանի միջև պետք է նոր պայմանավորվածություններ ձեռք բերվեն. շատ հույս ունեմ, որ նման պայմանավորվածություններ ընդհանրապես ձեռք չեն բերվելու: Այդ կետը հայտարարության տեքստում որևէ առնչություն չունի ԼՂ-ի խնդրի կարգավորման հետ և նաև նախկին փաստաթղթերից որևէ մեկում նման խնդիր չի բարձրացվել: Այդ կետը առավել ցայտուն ձևով արտահայտում է Նիկոլ Փաշինյանի կապիտուլյանտ քաղքականությունը և իրեն հարգող և երկրի շահերից ելնող որևէ վարչապետ նման անհեթեթության չպետք է համաձայնվեր նույնիսկ ամենավատ ռազմական դրության պայմաններում»,- ընդգծեց սահմանադրագետը:
Ռուսաստանի Պետական դումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման պայմանավորվածությանը հասնելը համարում է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ամենակարևոր որոշումներից մեկը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործի նախաքննությամբ իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են ՀՀ մշակույթի և երիտասարդության նախկին նախարարի կողմից թույլ տրված չարաշահումների մի շարք հանգամանքներն ու դրանց կատարման մեխանիզմը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի ՀԿԳ քննիչ Տ․ Ա․ Ղազարյանի աշխատասենյակում քննչական գործողության ժամանակ «Ազգային Անվտանգություն կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը արել է հայտարարություն, որին ներկա է եղել նաև Գ․ Իսագուլյանի պաշտպան Ա․ Ծառուկյանը։
Արցախյան 2-րդ պատերազմի ընթացքում քչերը նկատեցին, որ կոնֆլիկտի թեժացումն անմիջականորեն ուղղված էր տարածաշրջանում ռուսական կենսական շահերի դեմ: Այս պատերազմը մաս էր կազմում Ռուսաստանը շրջապատելու և խեղդամահ անելու մի ռազմավարական ծրագրի, որն առավելապես հայտնի է՝ որպես «Անակոնդայի օղակ»: Անվանումն ուղղակիորեն հուշում է ենթադրվող գործողությունների բնույթը. հսկա օձը հիպնոսացնում է զոհին, իր հսկա մարմնով օղակում նրան, խեղդում, ապա գլխից կուլ տալիս:
Դեկտեմբերի 24-ին Հանրապետության hրապարակում ընթացող հանրահավաքի ընթացքում հնչել են հանրահավաքի մասնակիցներին ուղղված՝ իշխանությունը բռությամբ զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու հրապարակային կոչեր: Այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազի օգնական Գոռ Աբրահամյանը։
Գեներալ Յուրի Խաչատուրովի որդին՝ Իգոր Խաչատուրովը, դուրս է եկել ոստիկանական բաժնից: Տեղեկությունը 168.am-ի հետ զրույցում հայտնեց ինքը՝ Իգոր Խաչատուրովը:
Արցախյան երկրորդ մեծ պատերազմից հետո Սյունիքի մարզում ստեղծված անվտանգային միջավայրը, այս դեպքում ավելի բնութագրական կլինի նշել, վտանգավոր իրավիճակը՝ Հայաստան-Ադրբեջան նոր ձևավորվող սահմանի հեռավորությունը հայկական համայնքներից, ադրբեջանական ուժերի հավակնությունները և սահմանազատման աշխատանքների որակը, ստիպում են վերանայել ՀՀ անվտանգային համակարգը և նոր լուծումներ տալ Սյունիքում առկա անվտանգային մարտահրավերներին։
Երեք մարդ է զոհվել նավթավերամշակման գործարանում (ՆՎԳ) բռնկած հրդեհի հետեւանքով, որը գտնվում է Իրաքյան Քրդստանի Էրբիլի նահանգի վարչական կենտրոնի մերձակայքում:
Մոլդովայի նախագահի պաշտոնից հեռացող Իգոր Դոդոնը լիազորությունները պաշտոնապես հանձնել է իրեն փոխարինող Մայա Սանդուին, որը դեկտեմբերի 24-ին ստանձնել է հանրապետության ղեկավարի պաշտոնը:
Իմ տպավորությամբ, ոստիկանությունում հատուկ անհայրենիք անձանց խմբեր են կազմել, որոնց միջոցով բերման են ենթարկում բոլոր նրանց, ովքեր չեն համակերպվում Արցախի ու Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակի հետ ու շարունակում են պայքարը։
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին և «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Գագիկ Մարգարյանին:
Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը լրացուցիչ բանակցություններ է պահանջում:
Ադրբեջանցիները ասֆալտապատման աշխատանքներ են սկսել Կապանի օդանավակայանի հարակից տարածքում:
ՀՊՄՀ պատմության և հասրակագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներքոստորագրյալ ներկայացուցիչներս, մտահոգվելով ս. թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Արցախի շուրջ ստեղծված իրավիճակով, ինչպես նաև դրանով պայմանավորված ՀՀ-ում օրեցօր խորացող ճգնաժամով և հասարակության բևեռացումով՝ կոչ ենք անում ՀՀ վարչապետին, հետագա անդառնալի կորուստներից հնարավորինս խուսափելու համար, տալ հրաժարական:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն աշխատանքային այցով գտնվում է Մոսկվայում։
Քաղաքացիները ձվեր են նետում կառավարության շենքի վրա
Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Աﬔնայն Հայոց Կաթողիկոսը դեկտեմբերի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանին։
Ռուսաստանը չի միջամտում ԱՊՀ երկրների ներքին խնդիրներին, բայց պատրաստ է աջակցություն ցուցաբերել համապատասխան խնդրանքի դեպքում:
Սյունիքի մարզում Պաշտպանության նախարարության և Նիկոլ Փաշինյանի որոշմամբ շահեկան դիրքերը թշնամուն հանձնելու արդյունքում բազմաթիվ համայնքներում տների մեծ մասը մնալու է այդ հանձնած տարածքներում։
Դեկտեմբերի 24-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է ձյուն: Դեկտեմբերի 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Դեկտեմբերի 23-ի լույս 24-ի գիշերը՝ ձյան տեղումների սկզբից անմիջապես հետո, Երևանի քաղաքապետարանի ձնամաքրող տեխնիկան սկսել է աղով ու ավազով մշակել մայրաքաղաքի փողոցները։
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում էր 32-ամյա Գոռ Խաչատրյանը:
«Առաջին՝ կառավարության շենքում նստած խելագար դավաճանը հասկանա, մտածի մեր պետության, ժողովրդի մասին և պարզապես հրաժարական տա, ինչի հետ կապված քիչ հույս ունենք, երկրորդ՝ ԱԺ-ն գումարի արտահերթ նիստ և քննարկի Փաշինյանի պաշտոնանկության հարցը, երրորդ՝ Դատախազությունը մեղադրանք առաջադրի պետական դավաճանության հոդվածով և ձերբակալի»,- նշեց նա՝ հավելելով, որ բոլոր ուղղություններով աշխատում են, և, որ այս կառավարությունը հակաազգային, հակապետական, մեր ժողովրդի շահերի պաշտպանության հետ որևէ առնչություն չունեցող կառավարություն է, որի գործունեության արդյունքում օրեցօր կորցնում ենք մեր պետականությունը:
Երևան․ 24.12.2020
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Բաղդադում ԱՄՆ-ի դեսպանության վրա իրականացված հարձակման ետեւում կանգնած է Իրանը:
«Ես դրան ի՞նչ ասեմ, Կարեն Համբարձումյանն իրավիճակին չի տիրապետում, դրա համար ոչինչ թող չխոսի։ Իսկ եթե ուզում է իմանա՝ ինչ է կատարվում այստեղ, որ գա Սյունիք, եթե պատմություն չգիտի՝ թող գիրքը բացի՝ կարդա, քարտեզներին ծանոթանա, սրանք մեր վարչական տարածքներն են, ոչ թե քարտեզները գողանան–տանեն ու հայտարարեն, թե դրանք Լաչինի գրավված տարածքներն են, ախր նա շատ փոքր է, որ նման բան ասի, նա փոքր երեխա է եղել, որ մարդիկ այս տարածքում մեծացել են»,- հավելեց նա։
«Մոտ երկու շաբաթ է՝ որևէ պացիենտ չունենք, որ տանը հոսպիտալացման է սպասում: Ավելին, սկսել ենք որոշ հիվանդանոցներ վերադարձնել իրենց բնականոն գործունեությանը, իհարկե, միշտ պատրաստ լինելով նորից կորոնավիրուսով զբաղվելու: Այդ տրամաբանությամբ հետևում ենք զարգացումներին, կոչ ենք անում հակահամաճարակային կանոնները պահպանել»,-ասաց Թորոսյանը՝ ավելացնելով, որ այժմ մարդիկ ավելի քիչ են օդափոխում սենյակները, և ռիսկը մեծ է, հավելյալ ջանքեր պետք է գործադրել:
Ոստիկանությունն այսօր տասնյակ քաղաքացիների բերման ենթարկեց, որոնց թվում են նաև իմ ընկերներ Զինավոր Մեղրյանը, Իգոր Խաչատուրովը, Տիգրան Աբրահամյանը և այլք:
ՀՀ կառավարության ամենահրատապ հարցը շարունակում է մնալ գերիների և անհետ կորածների գտնվելու վայրը և ճակատագիրը պարզելը: Այդ մասին կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ գործադիրն ամենօրյա ռեժիմով աշխատում է այդ ուղղությամբ, բայց կան հարցեր, որոնք անհամատեղելի են հրապարակայնության հետ, որքան շատ հրապարակային լինի, վնաս կլինի գործընթացին: