Գնդապետ Սայաթ Շիրինյանն ազատ արձակվեց․ դատարանը ոչ իրավաչափ ճանաչեց նրա ձերբակալումը․ փաստաբան

Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանի ձերբակալում, այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է փաստաբան Արամ Վարդևանյանը։

«Դատավոր Պապոյանի նախագահությամբ մանրամասն քննության առնվեց մեր բողոքը: Դատարանը որոշեց բավարարել մեր բողոքը` գնդապետ Շիրինյանի ձերբակալումը ճանաչեց ոչ իրավաչափ, առաջնայինը հիմնավոր կասկածի բացակայությամբ և հենց դատարանի դահլիճից ազատ արձակվեց: Դադարեցրեք իրավական խայտառակությունները…»,– գրել է նա։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 23-ին Արամ Վարդևանյանը տեղեկացրել էր, որ դատարանը գնդապետ Սայաթ Շիրինյանին ձերբակալելու որոշում է կայացվել։

«Հարգելի գործընկերներ, այսօր ոստիկանական շոուի հերթը հասել էր Գնդապետ Շիրինյանին: Խայտառակ տեսարան էր Արաբկիրի բաժնում, չեմ ուզում այս պահին բոլոր ապօրինությունները ներկայացնել ուղղակի վստահ եղեք պատժվելու են: Չնայած երեք ժամը 18։30-ին ավարտվել էր պարոն Շիրինյանը պատշաճ կերպով ներկայացավ քննչական մարմին, սակայն իրավական խայտառակությունը շարունակվում է` այժմ ձերբակալման որոշում է կայացվում: Հերթական քաղաքական հետապնդումը․..

Ձերբակալումը բողոքարկվելու է հենց այսօր` հավելյալ կտեղեկացնենք»,– գրել էր նա:

Տեսանյութեր

Լրահոս