Օրերս 168.am-ն անդրադարձել էր ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի՝ Կառավարության նիստերից բացակայելու խնդրին։ Գրել էինք, որ Ղազարյանը, արդեն երկրորդ շաբաթն է՝ չի ներկայանում Կառավարության նիստերին, թեև նա ոչ գործուղման մեջ է, ոչ էլ՝ արձակուրդում։
Նաիրա Զոհրաբյանը կառավարության դիմացից բարձրախոսը միացրած հեռախոսով զրուցում է Կապանի բնակչի հետ
Մենք 2 տարուց ավել է՝ գերագույն գլխավոր հրամանա չունենք, վարչապետի աթոռը թափուր է․ ԲՀԿ–ական
«Թուրքերը, GPS-ը գրկած, մտնում են մեր տները. էդ մարդը մաս-մաս հանձնում է Սյունիքը». Նաիրա Զոհրաբյան
ՊՆ պետհամարանիշով մեքենաները լքում են Կառավարության շենքի տարածքը
Այսօր զանգվածային ակցիաներից մեկի ժամանակ հնչել է ելույթ, որում խոսվել է զենքով հարցեր լուծելու մասին ու հնչել են զինված հեղաշրջման կոչեր:
Քաղաքացիները ոստիկաններին կոչ են անում չծառայել իրենց ընկերներին «ծախողներին»
Կառավարության այսօրվա՝ 2020 թվականի վերջին նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Սյունիքի մարզի սահմանային, ինչպես նաև սահմանազատման աշխատանքներին՝ նշելով, թե այդ աշխատանքները որոշակի բարդություններ են պարունակում:
Քիչ առաջ կառավարության դիմացից ոստիկանները բերման ենթարկեցին Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանին:
Էդիկ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Լավ ինչքան, ինչքան անպատասխանտու պիտի լինես, թքած ունենաս բանակիդ վրա, որ որոշես գիշերը ժամը 11-ին, մառախուղի մեջ թաղված, մեր կողմից չվերահսկվող միջանցքով Արցախ զինծառայողներով ավտոբուս ուղարկես: Մնացած տեղի ունեցածի միջադեպերի մասին չեմ գրում, բայց դրանով զբաղվող սպաներին ոչ թե պետք է ազատել աշխատանքից, այլ կալանավորել տեղում»:
Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կառավարության շենքի մոտից բերման են ենթարկել նաև Զինավոր Մեղրյանին և Իգոր Խաչատուրովին»։
Կոմիտասի պողոտայում կկառուցվի նոր ճանապարհ
Պետբյուջեից 3 միլիարդ 643 միլիոն դրամ կհատկացվի 116 համայնքի
«Մենք ոչ փող ենք ուզում, ոչ իշխանություն, ուզում ենք ազգի դավաճանին վարչապետի աթոռից հանենք»
Ոստիկանները բերման են ենթարկում Արցախի հերոս Շահեն Մեղրյանի որդուն
Կառավարության դիմաց տեղի ունեցող ակցիայի ժամանակ երիտասարդ աղջկա ինքնազգացողությունը վատացավ
Արցախցի փոքրիկները կստանան միանվագ 20 հազար դրամ աջակցություն՝ որպես ամանորյա նվեր՝ շոկոլադի փող
Կառավարությունը կփոխհատուցի այն սյունեցիներին, որոնց գույքը անցել է Ադրբեջանին
Քաղաքացիները փորձում են կանխել ոստիկանական մեքենայով կառավարությունից դուրս եկող նախարարների գնալը
«Նման տեղեկություն չունենք, որ ինքը դուրս է եկել. նոր կրթության նախարարն էր ուզում գաղտագողի դուրս գալ, թույլ չտվեցինք, քաղաքացիները թույլ չտվեցին: Ես այլ բան չեմ տեսել»,- Կառավարության առջև 168.am-ի լրագրողի հետ զրույցում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով վարչապետի ու կառավարության անդամների՝ Կառավարության շենքից դուրս գալու մասին հարցադրումներին:
Կառավարությունը հավանություն տվեց որոշման նախագծին, որով չեղարկվում են Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով ՀՀ և Արցախի քաղաքացիների կողմից սեպտեմբերի 27-ից մինչեւ դեկտեմբերի 27-ը Ճանապարհային երթևեկության անվտանգության բնագավառի օրենսդրության մի շարք հոդվածների խախտումների համար սահմանված վարչական տույժերը:
Հայկական ֆուտբոլի լեգենդ Արկադի Անդրիասյանի հոգեհանգստի արարողությունը կկայանա դեկտեմբերի 25-ին:
«Վարչապետի աթոռին թառածը աննամուս ա, ու նրա հետ աննամուսի պես պետք է վարվել». Իսրայել Հակոբկոխյան
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն աշխատանքային քննարկում կանցկացնի սահմանամերձ շրջաններում ստեղծված իրավիճակի և սահմանների ճշգրտման թեմայով: Այս մասին հայտնում է խորհրդարանի պաշտոնական կայքը:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ, մերժեց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը: Հրապարակումից հետո Առուշանյանն օբյեկտիվ որակեց դատարանի որոշումը:
Կառավարությունը հավանություն տվեց Քաղաքացիական օրենսգրքում և Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողի կյանքին ու առողջությանը պատճառված վնասի հատուցման մասին օրենքում փոփոխությունների փաթեթին: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ փոփոխությունները հնարավորություն կտան մարտական գործողություններին մասնակցած մեր հայրենակիցներին հատուցում ստանալ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից:
Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը կմեկնարկի դեկտեմբերի 25-ին: Այս մասին որոշումն ընդունվեց կառավարության նիստում:
«ՀՀ-ում ռազմական դրությամբ պայմանավորված 2020թ. պետական բյուջեի 1229 ծրագրի միջոցառման շրջանակում Առողջապահության նախարարությունը ձեռք է բերել 30 Տոյոտա Լանդ Կրուիզեր մակնիշի շտապօգնության մեքենաներ, ինչպես նաև նվիրատվությամբ ստացվել է 12 Տոյոտա Լանդ Կրուիզեր մակնիշի շտապօգնության մեքենաներ:
Կառավարությունը փոփոխություն է կատարում դրոշմանիշային վճարների հետ կապված որոշման մեջ՝ նկատի ունենալով այն, որ գործող կարգավորումներով Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի միջոցները բավարար չեն լինելու մարտական գործողություններին մասնակցած անձանց ամբողջ ծավալով հատուցում տալու համար։ Այդ մասին կառավարության նիստում նշեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ նշելով, որ այս փոփոխությունը կարող ենք համարել կիսապրոգրեսիվ:
ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոն ցավակցական ուղերձ է հղել ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանին՝ Արկադի Անդրիասյանի մահվան կապակցությամբ: