Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում աճել է 27 250-ով:
168․am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովն ասաց, որ Ռուսաստանը վերջնականապես չի հրաժարվում ԵԱՀԿ Մինսկի խմբից, այսինքն՝ Արցախյան հակամարտության գոտում աշխատում է երկու ճակատով։ Ըստ նրա՝ սա ճկունության նշան է։
«Փաշինյան, դու քո ձեռքով գենոցիդ ես արել քո ազգին». անհետ կորածի հարազատ Սերգո Գալստյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արգիշտի Քյարամյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում տեղեկացնում է, որ խմբակցությունը վաղը նախաձեռնում է սահմազատման թեմայով հրատապ աշխատանքային քննարկում։
Հայաստանի առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել, որով քաղաքացիներին կոչ է արել ամանորյա տոները նշել ընտանեկան միջավայրում, հյուրեր չընդունել՝ պայմանավորված կորոնավիրուսի համավարակի տարածման ռիսկով:
«Էս երեխեքը վերջը գերեզման պիտի ունենա՞ն, թե՞ չէ». անհետ կորածի հարազատ
«Թող Փաշինյանն իր ընտանիքին, գեներալներին տա ու մեր երեխեքին հետ բերի». անհետ կորած զինվորի մայր
«Վարույթն իրականացնող մարմինը, բնականաբար, չկարողացավ ներկայացնել փաստական հիմքեր, որով կհիմնավորեր, որ Փարամազյանը որևէ առնչություն ունի իրեն առաջադրված մեղադրանքի հետ: Բացակայում էր հստակ, հիմնավոր կասկածը: Բացի դրանից, նաև բացակայում էին հիմքերը կալանավորման: Առարկություններ ներկայացվեցին: Մենք գտնում ենք, որ քաղաքական հետապնդում է իրականացվում, ամեն ինչ արվում է, որ անձինք, ովքեր այսօր պահում են մեր սահմանները, Սյունիքը, որոնք թույլ չտվեցին, որ հողը հանձնած վարչապետը ոտք դնի Սյունիք, այսօր էլ կանգնած են սահմանին, ամեն ինչ արվում է, որ նրանց հանեն սահմանից, հողը հանձնեն»,- ասաց Սահակյանը:
Կորոնավիրուսի նոր՝ A701V անվանումը ստացած շտամ է հայտնաբերվել նաև Մալայզիայում:
Դեկտեմբերի 24-ին, ժամը 14։43-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհի 25-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ։
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
«Մենք այդ իրավիճակում ենք գտնվում, և այդ անձը, որի անունը դուք տվեցիք, և որը պատասխանատու է այս ամեն ինչի համար, նույնիսկ՝ կասկածվում է դավաճանության մեջ, շարունակում է կառչած մնալ աթոռից: Եվ կարող է պատահի՝ մի օր էլ արթնանանք, ինչպես նոյեմբերի 9-10-ին, և իմանանք հերթական կապիտուլյացիայի մասին, այս անգամ՝ ամբողջ ՀՀ-ի: Այս ուղղությամբ է գնում ՀՀ իշխանությունը»,- նշեց նա՝ հավելելով, որ ՀՀ-ի հարցերը լուծում են Թուրքիան, Ադրբեջանը, Ռուսաստանը:
Մեծ թվով ոստիկանական ուժեր բերվեցին Բաղրամյան պողոտա
Բաղրամյան պողոտայում անհետ կորած զինծառայողների ծնողների բողոքի ակցիային միացած Զարեհ քահանա Աշուրյանը նշեց, որ այս կերպ իրենք փորձում են բոլոր պատկան մարմինների ուշադրությունը հրավիրել խնդրի շուրջ, որպեսզի առավել լրջորեն զբաղվեն:
«Ես չգիտեմ, թե ադրբեջանցիների մոտ ինչ քարտեզ է, սակայն սահմանազատումների և՛ 1920-ական, և՛ 1930-ական, և՛ 1980-ական թվականների որոշումներ կան: Կան հատվածներ, որոնք որոշվել են 1920-ական թվականներին, կան հատվածներ՝ 1930-ական թթ., կան հատվածներ, որոնք որոշվել են 1985 թվականից մինչև 1988թ. հունվարն ընկած ժամանակահատվածում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Ամատունի Վիրաբյանը:
Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի մի շարք դասախոսներ և աշխատակիցներ հայտարարություն են տարածել, որով միանում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին։
ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրափի վարչակազմը չի պատրաստվում երկարաձգելու Ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրճատման եւ սահմանափակման միջոցների պայմանագիրը (ՌՀՍՊ, ՌՀՍ-3) ներկայիս տեսքով:
«Բանակը հրաման է ստացել նահանջի և հետ է եկել այդ չարաբաստիկ GPS համակարգով, թե որտեղ պետք է սահմանը լինի, մինչ այդ պահը հստակ չէ: Բնականաբար, կամավորները, ովքեր պահում էին դիրքերը, այստեղ տերմիններ կան, եթե կամավորը կանգնած է, պետք է նրան օգնի արտիլերիան, և այլն: Եթե այդ ամենը հետ է գալիս, ինքնաբերաբար իրենք էլ պետք է հետ գան»,- ասաց Առուշ Առուշանյանը:
Լարված իրավիճակ՝ Բաղրամյան պողոտայում․ ՈՒՂԻՂ
«Դավաճան, հեռացիր». քաղաքացիները փակել են Տիգրան Մեծ-Մելիք Ադամյան փողոցների խաչմերուկը
ՀՀ պաշտպանության նախարարությունը պարզաբանել է ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ի N2073-Լ որոշմամբ հաստատված՝ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք կամ խեղում ստացած զինծառայողների աջակցության միջոցառումը:
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից բացահայտվել է շրջակա միջավայրին հասցված վնասի նոր դեպք։
Սոցիալական փաթեթի հատկացումը կարգավորվում է ՀՀ կառավարության 27.12.2012 N 1691-Ն որոշմամբ, որի 4-րդ կետի 3-րդ ենթակետով բոլոր շահագրգիռ մարմինների ղեկավարներին հանձնարարված է մինչև բյուջետային տարվա ավարտը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի` նույն որոշման հիման վրա հատկացված միջոցների չծախսված (չօգտագործված) գումարները վերադարձնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 24-ին ընդունել է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ներկայացուցիչներին՝ կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցի գլխավորությամբ:
Բաղրամյան պողոտան կաթվածահար վիճակում է․ քաղաքացիներըփակել են պողոտան
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանը դեկտեմբերի 23-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Սյունիքում և մի շարք համայնքներում ստեղծված իրավիճակին՝ ասել էր. «Եթե կան այլ պետության տարածքներ, որոնք վարելահողեր են, և Որոտանի բնակիչները դրանք օգտագործում են, ապա դա չի նշանակում, որ դա Որոտան համայնքի հողակտոր է։ Իսկ այն տարածքը, որը Սյունիքինն է, վստահաբար ասում եմ՝ այն մնալու է Սյունիքին, Սյունիքը մի այդքան դրեք ու վերցրեք, սյունեցին անվտանգ է»։
Քաղաքացիները փակել են Բաղրամյան պողոտան
Սովետի գուլագներից չվախեցած Աշոտ Նավասարդյանի եւ Անդրանիկ Մարգարյանի, Սովետի բռնաճնշումների ժամանակ Արցախի անկախության շարժումը սկսած Վազգեն Սարգսյանի եւ Սերժ Սարգսյանի կուսակցության անդամներին փորձում են վախեցնել թրքաբարո վիժվածքին սպասարկող ուժայինների ճնշումներով։
Թուրքիայի Արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն դեկտեմբերի 29-ին աշխատանքային այցով կմեկնի Սոչի, որտեղ կհանդիպի ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: