Հայաստանի ազգային և երիտասարդական հավաքականները նոյեմբերին նախատեսված տնային հանդիպումները կանցկացնեն Կիպրոսում: Այս մասին հայտնում է ֆեդերացիան: ՀՖՖ տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի C լիգայի երկրորդ խմբի վերջին տուրի Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումը կկայանա նոյեմբերի 18-ին՝ Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի GSP մարզադաշտում: Հանդիպման սկիզբը՝ տեղական ժամանակով 19:00-ին (Երևանի ժամանակով՝ 21:00):
Նոյեմբերի 3-ին նավթի համաշխարհային գներն աճուրդների ընթացքում ընկնում են, հայտնում է RT-ն:
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1943 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության հատուկ stopcov.ge կայքում: Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի՝ 44 522 դեպք: Ապաքինվել է ևս 1 833 պացիենտ, նրանց ընդհանուր թիվը կազմում է 28 633:
Նիդերլանդների Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության փոխնախագահ, խորհրդարանի պատգամավոր Պիտեր Օմզիխտը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի գործողությունների համար այդ երկրի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հնարավորության վերաբերյալ հարցադրմամբ դիմել է Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլեկին:
ՈւԵՖԱ-ում չեն բացառել Եվրոպայի առաջնության քաղաքների թիվը կրճատելու տարբերակը: Ավելի վաղ ֆրանսիական Le Parisien-ը հայտնել էր, որ Եվրո-2020-ը կորոնավիրուսի համավարակի պատճառով կարող է անցկացվել մեկ երկրում: Եվրոպայի առաջնությունն ընդունելու գլխավոր հավակնորդը Ռուսաստանն է:
Սիրիայի ահաբեկիչները մտադիր են հրետակոծել Իդլիբի շրջանը, իսկ հետո մեղադրել Սիրիայի կառավարական զինված ուժերին թուրքական զորքերին հարվածելու մեջ:
Իտալիայի Լոմբարդիա տարածաշրջանի Տարածքային խորհուրդը ձայների մեծամասնությամբ ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը:
«Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբը ողջ անձնակազմի անունից բաց նամակ է ուղղել «Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Զ. Տոնապետյանին։
Կասպից ծովում 4,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:
«Վեկտոր» պետական գիտական կենտրոնն սկսել է կորոնավիրուսի եւ սեզոնային գրիպի դեմ միասնական պատվաստանյութի փորձարկումները: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հաղորդել են Ռոսպոտրեբնադզորի մամուլի ծառայությունում:
Ռուս քաղաքագետ Դենիս Դենիսովը մեկնաբանել է ԱՄՆ-ի`Լեռնային Ղարաբաղի հակմարատության գոտում սկանդինավյան երկրներից խաղաղապահներ մտցնելու առաջարկը: Այս մասին տեղեկանում ենք iz.ru կայքից:
ԱՄՆ-ում COVID-19-ի համավարակը մտնում է նոր «մահաբեր փուլ», որն իշխանություններից պահանջում է ավելի ագրեսիվ մոտեցում: Այդ մասին հաղորդել է The New York Times թերթը՝ վկայակոչելով Սպիտակ տան կորոնավիրուսի դեմ պայքարի հարցով համակարգող դոկտոր Դեբորու Բիրքսին:
Միջազգային ահաբեկչությունը` Սիրիայում, Լիբիայում և այլուր, իսկ այժմ էլ՝ Արցախում, գործում է Թուրքիայի հովանավորությամբ, իսկ Թուրքիան գործում է աշխարհի հովանավորությամբ ու թողտվությամբ: Միջազգային հանրությունը կանաչ լույս է վառել Թուրքիայի բոլոր քայլերի, ոտնձգությունների ու սանձարձակ երթևեկի առաջ: Վարձկան գրոհայիններ հավաքագրող և ահաբեկչական խմբավորումներ ստեղծող Թուրքիայի նախագահն այդ իսլամիստ ծայրահեղականների, կրոնական մոլեռանդների շրջանում ինքնահռչակ սուլթան ու մեծ խան է ընդունվում: