Բաժիններ՝

Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումը կկայանա Կիպրոսում

Հայաստանի ազգային և երիտասարդական հավաքականները նոյեմբերին նախատեսված տնային հանդիպումները կանցկացնեն Կիպրոսում: Այս մասին հայտնում է ֆեդերացիան: ՀՖՖ տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի C լիգայի երկրորդ խմբի վերջին տուրի Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումը կկայանա նոյեմբերի 18-ին՝ Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի GSP մարզադաշտում: Հանդիպման սկիզբը՝ տեղական ժամանակով 19:00-ին (Երևանի ժամանակով՝ 21:00):

Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2021 թ. առաջնության ընտրական փուլի վերջին տուրերի՝ Հայաստանի հավաքականիմասնակցությամբ հանդիպումները նույնպես կկայանան Կիպրոսում՝ Լառնակա քաղաքի «Անտոնիս Պապադոպուլոս» մարզադաշտում:

Հայաստան-Շվեդիա հանդիպումը կկայանա նոյեմբերի 13-ին՝ տեղական ժամանակով 17:00-ին (Երևանի ժամանակով՝19:00-ին), իսկ Հայաստան-Իսլանդիա հանդիպումը՝ նոյեմբերի 18-ին՝ տեղական ժամանակով 18:30-ին (Երևանիժամանակով՝ 20:30-ին)»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս