Բաժիններ՝

ՈւԵՖԱ-ում չեն բացառել, որ Եվրո-2020-ը կանցկացվի մեկ երկրում

ՈւԵՖԱ-ում չեն բացառել Եվրոպայի առաջնության քաղաքների թիվը կրճատելու տարբերակը: Ավելի վաղ ֆրանսիական Le Parisien-ը հայտնել էր, որ Եվրո-2020-ը կորոնավիրուսի համավարակի պատճառով կարող է անցկացվել մեկ երկրում: Եվրոպայի առաջնությունն ընդունելու գլխավոր հավակնորդը Ռուսաստանն է:

«Այս պահին մենք ծրագրում ենք Եվրոպայի առաջնությունն անցկացնել նախապես ծրագրված տարբերակով, սակայն մրցաշարը կարող է անցկացվել ոչ թե 12 երկրներում, այլ՝ 11, 5 կամ մեկ: Այժմ մենք գնահատում ենք իրավիճակը, սակայն չենք քննարկել փոփոխության վերաբերյալ որևէ հարց, քանի որ սպասում ենք, թե ինչպես կզարգանա համավարակը»,- «ТАСС»-ի հետ զրույցում ասել են ՈւԵՖԱ-ից:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով Եվրոպայի առաջնությունը հետաձգվել էր մեկ տարով և կանցկացվի 2021 թվականի հունիսի 11-ից հուլիսի 11-ը: Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարն առաջին անգամ պետք է տեղի ունենա 12 քաղաքներում՝ Լոնդոնում, Մյունխենում, Հռոմում, Կոպենհագենում, Բուխարեստում, Ամստերդամում, Դուբլինում, Բիլբաոյում, Բուդապեշտում, Սանկտ Պետերբուրգում, Գլազգոյում եւ Բաքվում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս